ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ԷԼ «ՀԱՎԵՍ ՉՈւՆԻ»
Արխիվ 12-16ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ԷԼ «ՀԱՎԵՍ ՉՈւՆԻ»
«Հավես չունեմ...»- առանց իմանալու, թե ո՞վ է, կամ ի՞նչ հարցով է զանգահարել, iravunk.com-ին ասաց Ռուբեն Հայրապետյանը, երբ փորձեցինք կապ հասատել վերջինիս հետ` Air Armenia ավիաընկերության 51 տոկոս բաժնետեր եւ տնօրեն Արսեն Ավետիսյանին ծեծի ենթարկելու հետ կապված որոշ մանրամասներ ճշտելու համար: Դե էլ որտեղից հավես ունենա, կամ իր ուզածին չի հասել, կամ էլ հավանաբար փոշմանել է պարոն Հայրապետյանը իր արարքի համար:
Հիշեցնենք, որ «Air Armenia» ընկերության ծեծված սեփականատեր Արսեն Ավետիսյանի կինը՝ Իզաբելլա Մելքումյանը, հայտարարել էր, որ իր ամուսնուն ծեծել են ՀՖՖ ղեկավար Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները: Ավետիսյանին ծեծի են ենթարկել 7-8 հոգի, մեծ թվով մարդկանց ներկայությամբ: Արսեն Ավետիսյանը դիմել է իրավապահներին։ Գործի քննության շրջանակներում արդեն հարցաքննվել է թե նա, թե Ռուբեն Հայրապետյանն ու նրա երկու թիկնապահները:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk