«ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ»
Արխիվ 12-16«ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ»
Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների վերացումից հետո հայ-իրանական հարաբերությունների զարգացման ու հեռանկարների մասին շատ է խոսվում: Գրող, քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը, երկրաբան Արա Կարապետյանը լավատեսորեն են տրամադրված հայ-իրանական հարաբերությունների զարգացման համար: Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման ավարտը կնպաստի հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը: Տնտեսական հարաբերությունների զարգացման համար, սակայն, անհրաժեշտ է արդյունաբերություն զարգացնել, իսկ մեր ներկրողներին դա ձեռնտու չէ:
Երկրաբան Արա Կարապետյանի խոսքով էլ Իրանի հետ տնտեսական հարաբերություններ հաստատելու համար անհրաժեշտ է լավ ճանաչել Իրանը: «Զարգացման մեծ դաշտ կա նաեւ հողագործության առումով»,- հուշում է երկրաբանը:
Մյուս խնդիրը տնտեսական հարաբերություններ զարգացնելու մենաշնորհներից ազատվելն է: «Եթե Հայաստանում դա լուրջ խնդիր է, պետությունը մասնակցություն չունի, ապա Իրանում պետությունը 51% մասնաբաժին ունի ցանկացած խոշոր ընկերությունում»,- եզրափակեց Կարապետյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk