Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ)

«ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՉԻ ԿԱՐՈՂ ԽԱՂԱՏՈՒՆ ՈՒ ՌԵՍՏՈՐԱՆ ԼԻՆԵԼ, ՔԱՆԻ ՈՐ…

Արխիվ 12-16

«ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՉԻ ԿԱՐՈՂ ԽԱՂԱՏՈՒՆ ՈՒ ՌԵՍՏՈՐԱՆ ԼԻՆԵԼ, ՔԱՆԻ ՈՐ…

 

Ինչպես հայտնի է,  կառավարությունը  Կարեն Դեմիրճյանի անվան համալիրը 30 մլն դոլարով  օտարվեց մոտ մեկ ամիս առաջ գրանցված կազմակերպությանը: Համալիրի համահեղինակ, «Հայնախագիծ»  ընկերության տնօրեն Գրիգոր Ազիզյանն ու ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը  համաձայն չեն  կառավարության որոշմանը: «Երբ տարիներ առաջ համալիրն օտարում էին «ԲԱՄՕ»-ին, հստակ բոլորը գիտեին` խոսքն ինչ կազմակերպության մասին է, գիտեին` ինչքան ֆինանսներ են  ներդրվելու: Իսկ հիմա մի կազմակերպություն է, որն անցյալ չունի, ապագայի մասին էլ դեռ չգիտենք »,- մանրամասնեցին բանախոսները:


Թե Գրիգոր Ազիզյանը, թե Մկրտիչ Մինասյանը դեմ չեն կառույցի սեփականաշնորհմանը, բայց նախ իմանալ` ում է տրվում եւ ինչ է արվելու համալիրում: Ինչ խաղատան մասին   է խոսքը, եթե, ըստ Գրիգորի Ազիզյանի, Երեւանից հանված են խաղատները: Իսկ ռեստորանային համալիր չի կարող լինել համալիրում, քանի որ երեք  ռեստորանային համալիր կա տարածքում, մեկն էլ գործում է համալիրի ներսում:

Ի դեպ, Եղեռնի հուշահամալիրի տարածքում եւս ապօրինի  գործում է  ռեստորան արդեն ութ տարի, որի մասին լրատվամիջոցները  պարբերաբար բարձրաձայնել են:

«Իրավունք»-ի հարցին` արդյոք պատահական են համարում բանախոսները համալիրը 30 մլն դոլարով վաճառելը նորաստեղծ կազմակերպությանը, Մկրտիչ Մինասյանը դժվարացավ  պատասխանել,իսկ Գրիգոր Ազիզյանն ասաց, որ այսօր ցանկության դեպքում համալիրի նման շենք կառուցելու համար անհրաժեշտ է 100-200 մլն դոլար:

Մասնագետները ընդունում են` պետությունը  չի կարող  բյուջեի միջոցով պահվել, բայց համալիրի դահլիճների ճիշտ կառավարման դեպքում հնարավոր է շահույթ ստանալ:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ