Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան Ռուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարել Ռուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday Times

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԼՔԵ՞Լ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Արխիվ 12-16

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԼՔԵ՞Լ

ՀԱՅԱՍՏԱՆԸ

 

Ինչպես մամուլը անդրադարձել է, օգոստոսի 15-ին Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) թիկնազորի անդամները առեւանգել էին գործարար, «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության 51 տոկոսի սեփականատեր եւ տնօրեն Արսեն Ավետիսյանին Yerevan news-ի հետ զրույցում հայտնել է Արսեն Ավետիսյանի կինը Իզաբելլա Մելքումյանը: Առեւանգումը պայմանավորված է եղել «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության կուտակած ընթացիկ պարտքերի հետ «Տարոն-Ավիա»ընկերությանը: «Տարոն-Ավիա» ընկերության տնօրեն եւ սեփականատեր Գառնիկ Պապիկյանը, «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության պարտքը վերածելով գողական բազառի առարկայի, պարտքը, այսպես ասած, հանձնել է Նեմեց Ռուբոյին: Արսեն Ավետիսյանին նաեւ սպառնացել են, որ եթե նա չվերադարձնի ավիաընկերության պարտքերն ապա նրա երեխաները այն «կվերադարձնեն»,- ասել է Արսեն Ավետիսյանի կինը: Այնուհետ հաջորդ օրը, օգոստոսի 16-ին տեղեկություն տարածվեց, որ Ա. Ավետիսյանը գտնվում է հիվանդանոցում:


Մեր տեղեկություններով, այս անգամ, ամենայն հավանականությամբ գործ կհարուցվի Ռուբեն Հայրապետյանի, (Նեմեց Ռուբո) , կողմից կատարած գործողությունների առնչությամբ, քանի որ այդ ամենը տեղի է ունեցել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող Ֆուտբոլի ֆեդերացիայի լողավազանի սրճարանում, ուր նախապես ունեցած պայմանավորվածության համաձայն այցելել է Արսեն Ավետիսյանը եւ հանդիպել Հայրապետյանին: Հանդիպման ընթացքում բարոյական ճնշումներին տեղիք չտվող Ավետիսյանի նկատմամբ լողավազանում հանգստացող բազմության ներկայությամբ կիրառվել է ֆիզիկական ուժ: Արսեն Ավետիսյանին անակնկալի բերելով՝ նրան տարբեր կողմերից միաժամանակ սկսել են հարվածել Հայրապետյանի թիկնազորի ներկայացուցիչները, որոնք եղել են զինված եւ զենքի ուժի ճնշման տակ Ավետիսյանին քաշքշելով սրճարանից առեւանգել ու տեղափոխել են Ֆուտբոլի ֆեդերացիայի հարակից շենք: Լողավազանում հանգստացող ընտանիքները, քաղաքացիներն ու երեխաները, ականատես լինելով հարձակմանը, շփոթված փախուստի են դիմել, ոմանք հասցրել են հավաքել իրենց իրերը, իսկ ոմանք էլ դուրս են եկել լողավազանի տարածքից լողազգեստներով՝ հեռացնելով իրենց երեխաներին: Ստացվում է, որ այս անգամ ականատեսները շատ են եւ դժվար կլինի խուսափելը, սակայն կրկին մեր տեղեկություններով պարոն Հայրապետյանը մտադրություն ունի երկրից բացակայելու միարժամանակ հույս ունենալով, որ ինչպես ասվում է ժողովրդական ասացվածքում «կիջնի ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը»:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ


Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանումԷստի համեցեք․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԻնչի կհանգեցնի Հայաստանում քաղաքական ճգնաժամըԻրականությունից կտրվածներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խրիպունին8 տարվա մեջ դու նոր հասկացա՞ր, թե գուցե սեփական բռնության հիմքով ես այդ հարցը բարձրաձայնում․ ՀովսեփյանԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված