ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան Ռուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը

ՏԱՎՈՒՇՈՒՄ Ս. ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸ ՎԵՐԱԾՎԵՑ ԿՐԿՆԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ (Ֆոտոշարք)

Արխիվ 12-16

ՏԱՎՈՒՇՈՒՄ Ս. ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸ ՎԵՐԱԾՎԵՑ ԿՐԿՆԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ (Ֆոտոշարք)

 

Կիրակին կրկնակի տոն էր տավուշցիների համար: Բերդ քաղաքի Սորանի այգում կայացավ Մեղրի եւ հատապտուղների փառատոնն ու կատարվեց Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի բաղկացուցիչ արարողությունը` «Խաղողօրհնեքի» հանդիսավոր կարգը:

Մինչ խաղողի օրհնված ողկույզները կբաժանվեին հավատացյալներին` Տավուշի թեմի առաջնորդ Տ. ԲԱԳՐԱՏ եպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆԸ շնորհավորեց ներկաներին ու շեշտեց, որ այսօր բացի Աստվածամոր օրհնության եւ բարեխոսության տոնը լինելուց, նաեւ անձնական-անվանական տոն է. « Մարիամներին, Մերիներին, Մարիաներին, Իսկուհիներին, Սրբուհիներին, Երանուհիներին… բոլորիդ շնորհավորում եմ ձեր անվանական անուններով, թող ձեր անունները ձեզ շնորհ պարգեւեն, եւ դուք էլ հակառակը: Շնորհավորում եմ մեր բոլոր քույրերին եւ մայրերին, որովհետեւ Աստվածածնի վերափոխման տոնը մեր ձգտումի տոնն է, մեր մայրության, գեղեցկության տոնն է: Ամեն անգամ, երբ Աստվածամոր մասին ենք խոսում, նա իր հետ քնքշություն, սեր, ուժ, բարեխոսություն է բերում: Եվ այդ պատճառով ենք մենք մեր եկեղեցիների խորաններն ամբողջ զարդարում Աստվածամոր տեսքով ու ներկայությամբ»: Անդրադառնալով մեղրաշատ փառատոնին` Բագրատ Սրբազանն ընդգծեց. «Շնորհավորում եմ մեղրի եւ հատապտուղների փառատոնի բոլոր կազմակերպիչներին, շնորհավորում եմ մեր Տեր հորը` Ձեր հոգեւոր հովվին (նկատի ունի Տ. Արամ քահանա Միրզոյանին, ով Բերդի տարածաշրջանի հոգեւոր հովիվն է-խմբ), շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր մտածել են եւ ձեռնարկել այս ամենը»: Տավուշի թեմի առաջնորդի աչքից չէր վրիպել նաեւ զինվորների մասնակցությունը փառատոնին, որոնք իրենց երգ ու պարով յուրահատուկ մթնոլորտ էին ստեղծել Սորանի այգում. «Ուզում եմ մեր զինվորներին գնահատել եւ խնդրել, որպեսզի Աստվածամայրը իրենց ապահով ծառայություն պարգեւի, իրենք էլ ուժով, բազկով, զորությամբ լինեն: Այսօրը մեծ ուրախության օր է, բայց հաջորդական օրերին տղաները մարտական դիրքերում են լինելու` անցնելով իրենց ամենօրյա զինվորական պարտականությանն ու կոչմանը»: Ապա հավելեց. «Ձեզ ապահով, անփորձանք ծառայություն եմ մաղթում, մեր փափագն ու մաղթանքն է, որ ամեն օրը ձեր խինդով, ուրախությամբ  լցված լինի եւ այդպես էլ վերադառնաք ձեր սիրելի ընտանիքները` ձեր ծնողների ու հարազատների մոտ: Աստված թող օրհնի ձեզ, մեղրը միայն թող տեսանելին լինի, իսկ ներսի` սրտի քաղցրությունն ու ջերմությունը, ամեն օր թող արտահայտվի` որպես մեր կյանքի անուշություն պարգեւող»:

Հավելենք, որ այս տոնակատարություններին մասնակցելու էին եկել Կանադայից, Բեյրութից, Կիպրոսից, Իրանից, ինչպես նաեւ Երեւանից եկած ուխտավորներ, որոնց առաջնորդում էր Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանը: Չմոռանանք նշել, որ հյուրերի թվում էին Իրանից ժամանած նորապսակներ, որոնք որոշել էին իրենց մեղրամիսը բառից բուն իմաստով անցկացնել` մասնակցելով մեղրի փառատոնին: «Այս ժողովուրդը շատ կարոտ է նման օրերի: Ես որպես տավուշցի` գիտեմ, որ մեր ժողովրդին ոգեւորող ամենամեծ հանգամանքը հյուրընկալությունն է: Այս օրը հյուրաշատ ու երջանիկ օր է, քանի որ հազարավոր մարդիկ են գալիս», - խոսելով փառատոնի մասին լրագրողներիս հետ զրույցում ասաց փառատոնի կազմակերպիչ «Տավուշ հոգեւոր վերածնունդ հիմնադրամի» տնօրեն ՀԱՅԿ ՉՈԲԱՆՅԱՆՆ ու հորդորեց  չառաջնորդվել նրանով, թե Բերդ քաղաքը Հայաստանի հեռավոր ու սահմանամերձ շրջանում է գտնվում. «Մեր ժողովուրդը հաշվի է նստում այնպիսի հանգամանքների հետ, որ երկար ճանապարհ է, սահմանամերձ գոտի, վտանգ, որն իրականության հետ չի համապատասխանում: Ես հավաստիացնում եմ, որ այդպիսի լուրերը պայթյունավտանգ են թվում դրսից, քան ներսից: Այստեղ ապրում է շատ խաղաղ ժողովուրդ, որին ոգեւորում են թե՛ նմանատիպ միջոցառումները, թե՛ Հայաստանի այլ մարզերից ու տարբեր երկրներից Բերդ եկած հյուրերը», - եզրափակելով խոսքն` ասաց Հ. Չոբանյանը:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումԵնթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանումԷստի համեցեք․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված