ՓԱՍՏԱԲԱՆ. «ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ՀԱՍԱԾ ԿԻՆՆ ՈՒ ՏՂԱՄԱՐԴԸ ՉԵ՞Ն ԱՄՈՒՍՆԱՆԱ, ԵԹԵ...»
Արխիվ 12-16ՓԱՍՏԱԲԱՆ. «ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ՀԱՍԱԾ ԿԻՆՆ ՈՒ ՏՂԱՄԱՐԴԸ ՉԵ՞Ն ԱՄՈՒՍՆԱՆԱ, ԵԹԵ...»
Փաստաբան Նորայր Նորիկյանից այսօր «Իրավունքը» պարզեց ` արդյոք նա մտահոգություհ չունի, որ սահմանադրության նոր նախագծով վտանգվում է մեր արժեահամակարգը` ընտանիքը, եկեղեցին: Անկեղծ ասախ, մի բան է զարմանալի` ամուսնական տարիքի հասած կինն ու տղամարդն ունեն ամուսնանալու իրավունք: «Ես չգիտեմ, եթե այդ դրույթն ամրագրված չլիներ, ամուսնական տարիքի հասած կինն ու տղամարդը չե՞ն ամուսնանա: Անհեթեթությունների մի շղթա կա, որոնց չեմ ցանկանում անդրադառնալ»,-ասաց պրն Նորիկյանը:
Ինչ վերաբերում է երեխաների իրավունքներին, մասնավորապես այն դրույթին, որ երեխան իրավունք ունի ազատ արտահայտել իր կարծիքն իրեն վերաբերող հարցերում,մինչդեռ հստակեցված չէ` ՀՀ ո՞ր օրենքներով են սահմանվում, թե երեխայի որ կարծիքն է համապատասխանում նրա տարիքին եւ հասունության մակարդակին: «Մեր օրենսդրության համաձայն` երեխաների տասը տարին լրանալուց հետո հաշվի է առնվում նրա կարծիքը, ոը ճիշտ եմ համարում»,- եզրափակեց փաստաբանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk