Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ)

ՓԱՍՏԱԲԱՆ. «ԲԻԲԻՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ»

Արխիվ 12-16

ՓԱՍՏԱԲԱՆ. «ԲԻԲԻՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ»

 

Փաստաբան Նորիկ Նորիկյանն այսօրվա մամլո  ասուլիսում  խոսելով սահմանադրության նոր նախագծի մասին, ասաց, որ սահմանադրությունը փոխելու կարիք չկա: «Դա նույն է, որ մենք ամեն տարի մեքենա փոխենք` նորմա վարել սովորելու փոխարեն»,- օրինակ է բերում բանախոսը:

Ըստ Նորիկյանի` նոր սահմանադրության հեղինակները չեն հիմնավորում, թե ինչու պետք է փոխվի սահմանադրությունը, չի մատնանշվել գեթ մի փաստ, որ գործող սահմանադրությունը ճգնաժամ է ստեղծել: Երրորդ` նոր սահմանադրությունը ստեղծողները  չեն  ստանձնելու քաղաքական պատասխանատավություն նոր սահմանադրության գործընթացի ընդունման  դեպքում:

Փաստաբանի խոսքով` սահմանադրության նոր նախագծով  էժանագին ու կասկածելի խաղադրույք է արվում պետության ապագայի հանդեպ:

Նորայր Նորիկյանը մեջբերեց մի քանի մտահոգիչ եւ անհասկանալի դրույթ սահմանադրության նոր նախագծից: 47-րդ հոդվածի երրորդ կետի համաձայն` օտարերկրացիներն ունեն ընտրելու ու ընտրվելու իրավունք: «Սա նշանակում է, որ Բիբինը կարող է լդառնա Երեւանի քաղաքապետ: Նա կարող է  փաստաթղթեր բերել, որ գործի բերումով մշապես բնակվում է Երեւանում, ապա դառնալ ավագանու անդամ, հետո` քաղաքապետ»,- եզրափակեց փաստաբանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ