Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ)

ԱՂԱՆԴԱՎՈՐ ՄԱՅՐԸ ՊԱՏԺԵԼ Է ԵՐԵԽԱՆԵՐԻՆ` «ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐ»-Ի ՀԱՎԱՔԻՆ ՉՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

ԱՂԱՆԴԱՎՈՐ ՄԱՅՐԸ  ՊԱՏԺԵԼ Է ԵՐԵԽԱՆԵՐԻՆ` «ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐ»-Ի ՀԱՎԱՔԻՆ ՉՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ


«Հայաստանի սոցիալիստական շարժում» կուսակցության  ղեկավար Ռոբերտ Ահարոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ  ամռան ընթացքում «Եհովայի վկաներ» կազմակերպությունը բավական ակտիվ գործունեություն է ծավալում: «Կարծում եմ, որ սա մի կազմակերպություն է, որը միտում ունի դառնալու  կուսակցություն, որն ունի 40-50.000 անդամ»,- ասաց Ահարոնյանը:

Ասուլիսի մյուս բանախոս, ՀՀ քաղաքացի Լյովա Խաչատրյանն էլներկայացրեց իր ընտանիքում  տիրող իրավիճակը, որի մասին «Իրավունքը»  ներկայացրել է  նախորդ  տարվա վերջին:

Հիշեցնենք` Լյովա Խաչատրյանի հարսը`  Բախշյան Ալվարդը, Եհովայի վկա է դարձել եւ հիմա էլ երեխաներին է ցանկանում տանել  այդ ուղղությամբ :

Պրն Խաչատրյանի խոսքով` հարսն անգամ երեխաներին է ծեծել, որ գնան «Եհովայի վկա» կազմակերպության ժողովներին մասնակցեն:  «Երեխաների իրավունքների պաշտպանության  համար դիմել ենք ՄԻՊ: Երեխաների ծեծելու համար դիմել ենք ոստիկանություն»,-մանրամասնեց  բանախոսը:

Լյովա Խաչատրյանի  տեղեկացմամբ երեխաները ցանկություն ունեն պապի ու տատի մոտ ապրել, բայց մտավախություն ունեն` օրենքը գուցե պաշտպանի ծնողներին:

«Իրավունք»-ի հարցին` արդյոք  իրավապահները ունեն լծակներ քայլեր ձեռնարկելու, Ռոբերտ Ահարոնյանի խոսքով` ՀՀ ոստիկանությունը Խաչատրյանների ընտանիքում տիրող իրավիճակին ծանոթ է, քննչական գործողություններ են հիմա ընթանում, որից հետո կարող են խոսել: «Հիմա ոստիկանությունը գործը քննում է գույքի վնասի, խուլիգանության հոդվածով, քանի որ Լյովա Խաչատրյանի տղան մի քանի ամիս առաջ փորձել է պայթեցնել  գազի բալոնը»,- եզրափակեց կուսակցության ղեկավարը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ