ԿԵՂԾ ԱՀԱԶԱՆԳ. ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
Արխիվ 12-16ԿԵՂԾ ԱՀԱԶԱՆԳ. ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
Ինչպես երեկ տեղեկացրել էինք, ՏԿԱԻՆ-ն ահազանգ էր ստացել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը պայթուցիկ տեղադրված լինելու մասին: Տեղազննությունը, սակայն, ցույց է տվել, որ ահազանգը կեղծ է եղել: Պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:
Տեղեկացնենք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում եւս երեկվա դեպքի վերաբերյալ գրառում է արված: «…Մենք շնորհակալություն ենք հայտնում հայկական իշխանություններին արագ և արդյունավետ արձագանքելու համար և շարունակում ենք մեր սերտ համագործակցությունը»:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝