ՈՒՐ Է ԱՆՀԵՏԱՑԵԼ «ԷՅՐ ԱՐՄԵՆԻԱ» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԸ
Արխիվ 12-16ՈՒՐ Է ԱՆՀԵՏԱՑԵԼ «ԷՅՐ ԱՐՄԵՆԻԱ»
ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԸ
Օգոստոսի 15-ին Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) թիկնազորի անդամները առևանգել են գործարար, «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության 51 տոկոսի սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանին Yerevan news-ի հետ զրույցում հայտնել է Արսեն Ավետիսյանի կինը Իզաբելլա Մելքումյանը: Նույն կայքի աղբյուրը գրում է, որ Արսեն Ավետիսյանի առևանգումը պայմանավորված է «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության կուտակած ընթացիկ պարտքերի հետ «Տարոն-Ավիա» ընկերությանը: «Տարոն-Ավիա» ընկերության տնօրեն և սեփականատեր Գառնիկ Պապիկյանը, «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության պարտքը վերածելով գողական բազառի առարկայի, պարտքը, այսպես ասած, հանձնել է Նեմեց Ռուբոյին: Արսեն Ավետիսյանին նաև սպառնացել են, որ եթե նա չվերադարձնի ավիաընկերության պարտքերն ապա նրա երեխաները այն «կվերադարձնեն»,- ասել է Արսեն Ավետիսյանի կինը:
Համաձայն տեղեկատվությունների՝ կազմակերպության պարտքն այսուհետ սեփական գրպանի ֆինանսներ համարելով՝ Նեմեց Ռուբոն, գործարարի հանդեպ ֆիզիկական և բարոյական ճնշումներ գործադրելով, ստիպում է նրան հրաժարվել ավիաընկերությունից:
Հիշեցնենք, որ երեկ, օգոստոսի 15-ին, «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերությունը հայտարարություն էր տարածել առ այն, որ ավիաընկերության համասեփականատեր «East Prospect Fund» hիմնադրամը 68.600.000 (վաթսուն ութ միլիոն վեց հարյուր հազար) ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով արժեթղթեր է մուտքը արել «Էյր Արմենիա» ՓԲԸ-ի (Air Armenia) բալանս՝ ապահովագրելով ընկերությունը հնարավոր սնանկացումից:
Ըստ Yerevannews.am կայքի.Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 15-ին, ժամը 18:00-ից 19:00-ն ընկած ժամանակահատվածում Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող Ֆուտբոլի ֆեդերացիայի լողավազանի սրճարանում, ուր նախապես ունեցած պայմանավորվածության համաձայն այցելել է Արսեն Ավետիսյանը և հանդիպել Հայրապետյանին: Հանդիպման ընթացքում բարոյական ճնշումներին տեղիք չտվող Ավետիսյանի նկատմամբ լողավազանում հանգստացող բազմության ներկայությամբ կիրառվել է ֆիզիկական ուժ: Արսեն Ավետիսյանին անակնկալի բերելով՝ նրան տարբեր կողմերից միաժամանակ սկսել են հարվածել Հայրապետյանի թիկնազորի ներկայացուցիչները, որոնք եղել են զինված և զենքի ուժի ճնշման տակ Ավետիսյանին քաշքշելով սրճարանից առևանգել ու տեղափոխել են Ֆուտբոլի ֆեդերացիային հարակից շենք: Լողավազանում հանգստացող ընտանիքները, քաղաքացիներն ու երեխաները, ականատես լինելով հարձակմանը, շփոթված փախուստի են դիմել, ոմանք հասցրել են հավաքել իրենց իրերը, իսկ ոմանք էլ դուրս են եկել լողավազանի տարածքից լողազգեստներով՝ հեռացնելով իրենց երեխաներին:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk