Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան Ռուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարել Ռուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday Times

ՈՒՐ Է ԱՆՀԵՏԱՑԵԼ «ԷՅՐ ԱՐՄԵՆԻԱ» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԸ

Արխիվ 12-16

ՈՒՐ Է ԱՆՀԵՏԱՑԵԼ «ԷՅՐ ԱՐՄԵՆԻԱ»

ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԸ

 

 

Օգոստոսի 15-ին Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) թիկնազորի անդամները առևանգել են գործարար, «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության 51 տոկոսի սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանին Yerevan news-ի հետ զրույցում հայտնել է Արսեն Ավետիսյանի կինը Իզաբելլա Մելքումյանը: Նույն կայքի աղբյուրը գրում է, որ Արսեն Ավետիսյանի առևանգումը պայմանավորված է «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության կուտակած ընթացիկ պարտքերի հետ «Տարոն-Ավիա» ընկերությանը: «Տարոն-Ավիա» ընկերության տնօրեն և սեփականատեր Գառնիկ Պապիկյանը, «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության պարտքը վերածելով գողական բազառի առարկայի, պարտքը, այսպես ասած, հանձնել է Նեմեց Ռուբոյին: Արսեն Ավետիսյանին նաև սպառնացել են, որ եթե նա չվերադարձնի ավիաընկերության պարտքերն ապա նրա երեխաները այն «կվերադարձնեն»,- ասաց Արսեն Ավետիսյանի կինը: Համաձայն մեր տեղեկատվության՝ կազմակերպության պարտքն այսուհետ սեփական գրպանի ֆինանսներ համարելով՝ Նեմեց Ռուբոն, գործարարի հանդեպ ֆիզիկական և բարոյական ճնշումներ գործադրելով, ստիպում է նրան հրաժարվել ավիաընկերությունից: Հիշեցնենք, որ երեկ «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերությունը հայտարարություն էր տարածել առ այն, որ ավիաընկերության համասեփականատեր «East Prospect Fund» hիմնադրամը 68.600.000 (վաթսուն ութ միլլիոն վեց հարյուր հազար) ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով արժեթղթեր է մուտքը արել «Էյր Արմենիա» ՓԲԸ-ի (Air Armenia) բալանս՝ ապահովագրելով ընկերությունը հնարավոր սնանկացումից:

Ըստ Yerevannews.am կայքի. Երեկ երեկոյան Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) թիկնազորի անդամները առևանգել էին գործարար, «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության 51 տոկոսի սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանին: Այս մասին YN.am լրատվական կայքին հաղորդել էր Արսեն Ավետիսյանի կինը` Իզաբելլա Մելքումյանը: Դեպքը տեղի է ունեցել 18:00-ից 19:00-ն ընկած ժամանակահատվածում Ռուբեն Հայրապետյանին պատկանող Հարսնաքար ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող Ֆուտբոլի ֆեդերացիայի լողավազանի սրճարանում, ուր նախապես ունեցած պայմանավորվածության համաձայն այցելել է Արսեն Ավետիսյանը և հանդիպել Հայրապետյանին: Հանդիպման ընթացքում բարոյական ճնշումներին տեղիք չտվող Ավետիսյանի նկատմամբ լողավազանում հանգստացող բազմության ներկայությամբ կիրառվել է ֆիզիկական ուժ: Արսեն Ավետիսյանին անակնկալի բերելով՝ նրան տարբեր կողմերից միաժամանակ սկսել են հարվածել Հայրապետյանի թիկնազորի ներկայացուցիչները, որոնք եղել են զինված և զենքի ուժի ճնշման տակ Ավետիսյանին քաշքշելով սրճարանից առևանգել ու տեղափոխել են Ֆուտբոլի ֆեդերացիային հարակից շենք: Լողավազանում հանգստացող ընտանիքները, քաղաքացիներն ու երեխաները, ականատես լինելով հարձակմանը, շփոթված փախուստի են դիմել, ոմանք հասցրել են հավաքել իրենց իրերը, իսկ ոմանք էլ դուրս են եկել լողավազանի տարածքից լողազգեստներով՝ հեռացնելով իրենց երեխաներին: 



Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանումԷստի համեցեք․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԻնչի կհանգեցնի Հայաստանում քաղաքական ճգնաժամըԻրականությունից կտրվածներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խրիպունին8 տարվա մեջ դու նոր հասկացա՞ր, թե գուցե սեփական բռնության հիմքով ես այդ հարցը բարձրաձայնում․ ՀովսեփյանԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված