3-ՕՐՅԱ ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Հ. ՇԱՐԱՄԲԵՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Արխիվ 12-163-ՕՐՅԱ ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Հ. ՇԱՐԱՄԲԵՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Այսօր ամփոփվեց Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում անցկացվող «Հայկական շրջանակ» ֆոտոցուցահանդես-մրցույթ, հայկական տարազը` էթնոմշակութային դիմագիծ եռօրյա միջոցառումը: Միջոցառման առաջին օրը ներկայացվեցին «Հայկական տարազ. էթնոմշակութային դիմագիծ», ինչպես նաև լուսանկարչական աշխատանքերի մրցույթ-ցուցահանդեսը, «Հայկական զարդամոտիվը ժամանակակից նորաձևության մեջ» երիտասարադ դիզայներ-մոդելավորողների հավաքածուների ցուցադրությամբ, մրցույթի բացման արարողության ընթացքում հնչեցին
ազգագրական և ժողովրդական երաժշտություն, ներկայացվեցին ազգային պարեր: Երկրորդ օրը տեղի ունեցավ «Հայկական տարազը և էթնո-մշակույթը մեր օրերում» գիտական ֆորումը` ազգային թեմատիկային մոտ կանգնած մասնագետների հետ զրույցով` Սեդրակ Մամուլյան Գագիկ Գինոսյան, , Լալա Մնեյան, Սվետլանա Պողոսյան, Քնարիկ Միրզոյան: Այսօր` միջոցառման վերջին օրը, ամփոփվեցին միջոցառման արդյունքերը, որոշվեցին հաղթողները:
«Եռօրյա այս ծրագիրն առնչվում էր նախևառաջ էթնիկ մշակույթին` տարազին` ներկայացնելով հայ երիտասարդ դիզայներների դիտանկյունը տարազային նախշերի, ժամանակակից և էթնիկ տարազի համադրության մասին: Այսօր ազգագրությանն անդրադառնալը չի վնասելու երիտասարդի համակարգչային գիտելիքներին, հակառակը` օգնելու է ճանաչել հայրենիքը, կրոնը լեզուն: Ամեն ինչ կարելի է խլել մարդուց, բացի հավատքից , լեզվից, ավանդույթից»,- նշում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի տնօրեն ՀՈՎԻԿ ՀՈՎԵՅԱՆԸ:
«ԻՐԱՎՈՒՆՔԻ» հետ զրույցում երիտասարդ դիզայներ-մոդելավորող ԼԻԼԻԹ ՂԱԶԱՐՅԱՆՆ
էլ, ով ներկայացավ բատիկ տեխնիկայով աշխատանքների 2 հավաքածուով(ուրարտական, հայկական դիցաբանության աստվածներ), նշում է. «Որքան շատ լինեն նման միջոցառումներն, այնքան մեր մոդելավորողների առաջին քայլերի համար արդյունավետ դաշտ կստեղծվի: Ոլորտում հաջողության հասնելու համար պետք է լինել համբերատար և շատ աշխատել: Ինձ համար ուրախալին այն է, որ այսօր հայկական թեման արդեն խիստ տարածում ունի, այն նաև առօրյա արդուզարդի, հագուկապի մեջ է ներկայացվում: Այն , ինչ ունեցել ենք, պետք է պահպանենք, մանավանդ, որ հայկական յուրաքանչյուր ձեռագիր այնքա՜ն գեղեցիկ է, այնքա՜ն ներկայանալի»:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk