Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան Ռուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԱԿԱՆԱՏԵՍ, ՈՒՏՈՂ-ԽՄՈՂ ԴԵՍՊԱՆԸ ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ ՎԱՏ ՉԻ՞ ԱՊՐՈՒՄ

Արխիվ 12-16

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԱԿԱՆԱՏԵՍ, ՈՒՏՈՂ-ԽՄՈՂ ԴԵՍՊԱՆԸ ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ ՎԱՏ ՉԻ՞ ԱՊՐՈՒՄ

 

«Իրավունք»-ը բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովից տեղեկանում է, որ Բելառուսում ՀՀ դեսպան, հոկտեմբերի 27-ի ականատես, նախկին պատգամավոր ու  ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը կարծես թե վատ չի ապրում: Այսպես,  2014 թ-ի սկզբում դեսպանը հայտարարագրել է 35.000 դոլարանոց բնակարան, որը, սակայն, տարվա վերջում, հայտարարագրված չէ:

Բացի անշարժ գույքից` դեսպանի դրամական միջոցները  նախորդ տարի  եղել են 245,000,000  մլն դրամ եւ 194,000 դոլար:

Արմեն Խաչատրյանը   եկամուտները  2014 –ին  քիչ չեն: Ակնհայտ է, որ պաշտոնյան եկամուտ ստանում է ոչ միայն իր աշխատավարձից, այլեւ  կողմնակի եկամուտներից` վարձակալության դիմաց ստացված վճար եւ գույքն օտարելուց ստացված  եկամուտ (խոսքը կարծես թե հենց  35.000 դոլարանց բնակարանի մասին է-խմբ.): Ընդհանուր առմամբ Արմեն Խաչատրյանի եկամուտները  նախորդ տարի   եղել են 14,479,095 դրամ , արտարժույթով` 35,000 դոլար:

Մի քանի  խոսք` Արմեն Խաչատրյանի մասին: Ծնվել է 1957թ. օգոստոսի 13-ին, ք. Երեւանում: 1978թ. գերազանց ավարտել է Խ.Աբովյանի անվան Երեւանի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, բանասիրության գիտությունների թեկնածու: 1978-1980թթ. Ձորաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ:

1980-1981թթ. Հայաստանի պետական պատկերասրահի գիտական մասի վարիչ:

1981-1985թթ. ՀԼԿՄ Երեւանի քաղաքային կոմիտեի հրահանգիչ:

1985-1987թթ. ՀԿԿ Երեւանի Շահումյանի շրջկոմի հրահանգիչ:

1987-1990թթ. Երեւանի հ. 191 միջնակարգ դպրոցի տնօրեն:

1991-1999թթ. Երեւանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի հիմնադիր անդամ, գիտակրթական գծով պրոռեկտոր, պրոֆեսոր:

1999թ. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ:

1999 -2003թթ. ՀՀ Ազգային ժողովի նախագահ, ՀՀ անվտանգության խորհրդի անդամ, ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարական վեհաժողովի խորհրդի անդամ:

2003-2010թթ. Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:

2004թ. Մոլդովայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան /նստավայրը` Կիեւ/:

2010թ. Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ԱՊՀ կանոնադրական եւ այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ:

Ինչպես տեսնում ենք,  Արմեն Խաչատրյանը երբեք,  կարելի է ասել, պարապ  չի մնացել: Միշտ կարողացել է իր  համար տաքուկ անկյուն ապահովել: Դեսպանական գործունեությունն էլ  տնտեսապես կարծես  լավ է անդրադարձել պաշտոնյայի վրա ով, ըստ մամուլի որոշ հրապարակումների, այդքան էլ անտարբեր չէ առատ սեղանների, ուտել-խմելու  հանդեպ:  Հուսանք` այդ կերուխումները նաեւ կնպաստեն Հայաստան- Բելառուս հարաբերությունների սերտացմանը` հաշվի առնելով Հայաստանի`ԵՏՄ-ի անդամ դառնալու փաստը:

 

Ի դեպ, 1999 թ-ի հոկտեմբերի 27-ի  ահաբեկչական գործողության ժամանակ վիրավորված ութ մարդկանցից մեկը եղել է Արմեն Խաչատրյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանումԷստի համեցեք․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված