Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ)

ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆ. «ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՄԱՐԴԿԱՆՑ ԴՐԴՈՒՄ ԵՆ ԱՂԱՆԴԱՎՈՐՈՒԹՅԱՆ».

Արխիվ 12-16

ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆ. «ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՄԱՐԴԿԱՆՑ ԴՐԴՈՒՄ ԵՆ ԱՂԱՆԴԱՎՈՐՈՒԹՅԱՆ».

 

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանն այսօր լրագրողների հետ զրույցում իր մտահոգությունները ներկայացրեց  սահմանադրության նոր նախագծի վերաբերյալ: Նրա խոսքով` եթե գործող սահմանադրությամբ  պետություն-եկեղեցի հարաբերությունները   կարգավորվում են օրենքով, սահմանադրության նախագծում հարաբերությունները կարգավորվում են  հատուկ համաձայնագրով: Սա նշանակում է, որ եկեղեցուն զրկել են բոլոր առանձնահատուկ իրավունքներից բերել հավասարեցրել են աղանդաներին, որոնց,  ի դեպ, տրվել է  լայն հնարավորություն:

Հողի սեփականության մասին իրավունքը եւս  հակասում է  մեր պետական շահերին:  Վաղը Սեւանը տղերքը կծախեն, քանի որ ուտելու, գողանալու բան չկա: Մնում է հողն էլ ծախեն: Թուրքիան այլ մարդկանց  միջոցով կարող է գնել Հայաստանի հողերը:

Քաղաքական գործչի խոսքով` այս փաստաթուղթն անգրագետ  մարդկանց  կազմած   փաստաթուղթ է: «Գործող սահմանադրությունը, որը ես քննադատել եմ մինչ ընդունվելը, իրավաբանորեն շատ հստակ է, ավելորդ բառերի կույտ չկա: 200-ից ավելի հոդվածներ կան սահմանադրության նոր տարբերակում: Տպավորությունն այնպիսին է, որ սահմանադրությունը գրողներին ասել են` ինչքան շատ գրեք, այնքան շատ փող կստանաք»,- կարծում է բանախոսը:

«Իրավունք»-ի հարցին`արդյոք այլընտրանքային զինվորական ծառայության երկու անգամ շեշտելը  ուղղված չէ մեր անվտանգությանը, Գիմիշյանը համաձայնեց` ասելով. «Մարդկանց դրդում են դեպի աղանդավորական կառույցներ»:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ