Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան Ռուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարել Ռուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday Times

«ՀԱՄԱԼԻՐԻ ՀԵՏԱԳԱ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է»

Արխիվ 12-16

«ՀԱՄԱԼԻՐԻ ՀԵՏԱԳԱ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ

ԽՆԴԻՐՆ Է»

 

Ինչպես հայտնի է, կառավարության երեկվա որոշմամբ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող  Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը  վաճառվեց 30 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամով:

Հիշեցնենք` նախորդ տարի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հանվեց աճուրդի 19.350 000 000 դրամով:Սակայն գնորդ միանգամից  չհայտնվեց: Յոթ անգամ կառույցը  դրվեց աճուրդի, եւ յուրաքանչյուր աճուրդի ժամանակ գինը նվազեցվեց տասը տոկոսով:

Տեղեկացնենք նաեւ, որ համալիրը պատկանում էր  «ԲԱՄՕ»-ի սեփականատերեր Մուրադյան եղբայրներին, որոնք 2012 թ-ին, ըստ մամուլի տեղեկությունների, ՀՀ կառավարությունից  20 մլն ԱՄՆ դոլարի վարկ էին վերցրել, որի դիմաց էլ գրավադրել էին համալիրի բաժնետոմսերի 75 տոկոսը:  Չկարողանալով վճարել վարկը` պետությունը  համալիրը վերցրել էր Մուրադյան եղբայրներից եւ այն հանձնել պաշտպանության նախարարությանը:

Ի դեպ, «ԲԱՄՕ» շինարարական ընկերության հիմնադիր Մուրադ Մուրադյանը Իրաքում 2010-2014 թթ-ին եղել  է ՀՀ դեսպան:

Համալիրի մամլո նախկին խոսնակ Կորյուն Գրիգորյանն ու համալիրի նախկին ղեկավարության  փաստաբան Արմինե Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասացին, որ  համալիրի վաճառքն անընդունելի է իրենց համար: Ավելին` անգամ 30 մլն դոլարն է ցածր գին նման մեծ կառույցի համար: Կորյուն Գրիգորյանի խոսքով`նախատեսված գնից գոնե երկու-երեք անգամ ավելի թանկ պետք է կառույցը վաճառվեր:

Բանախոսները կարծում են, որ  շենքի վաճառքի  փաստով անհանգստանալն  արդեն հանրության խնդիրն է` հասարակությունը ցանկանո՞ւմ է  համալիրում տեսնել խաղատուն ջրաշխարհ, ուրեմն այդպես էլ կլինի: «Մարզահամերգային ՓԲԸ-ն  իր իրավունքները պաշտպանում է բացառապես  իրավական ճանապարհով»,- ասաց  մամլո նախկին խոսնակը, ապա հավելեց`  իրենց պայքարի նպատակը պահպանել համալիրն այն տեսքով, որն այսօր կա:

Փաստաբան Արմինե Հակոբյանն  էլ տեղեկացրեց, որ համալիրի ՓԲԸ-ի հետ կան  բազմաթիվ դատական վեճեր: Դրանցից մեկը քննվում է  Կենտրոն եւ Նորք Մարաշ  ընդհանուր իրավասության դատարանում: «Մեկ տարուց ավելի քննվում է կառավարության եւ ԴԱՀԿ-ի միջեւ կնքված համալիրի գույքը հանձնելու պայմանագրի վիճարկումը»,-հիշեցրեց Արմինե Հակոբյանը:

Վերոնշյալ գործից զատ` բազմաթիվ ընկերություններ, անհատներ պահանջում են պաշտպանության նախարարությունից  համալիրում գտնվող իրենց գույքը, սակայն  այս գործերով եւս  չեն կայացվել դատական ակտեր: Բայց համալիրի  գույքը, ըստ փաստաբանի, օտարվում է մի ընկերության, որը ստեղծվել է այս տարվա հուլիսի քսանին:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանումԷստի համեցեք․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԻնչի կհանգեցնի Հայաստանում քաղաքական ճգնաժամըԻրականությունից կտրվածներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խրիպունին8 տարվա մեջ դու նոր հասկացա՞ր, թե գուցե սեփական բռնության հիմքով ես այդ հարցը բարձրաձայնում․ ՀովսեփյանԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված