Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ)

Արա Աբրահամյանին զգուշացրել են «խաղեր» չտալ. «Ժողովուրդ»

Արխիվ 12-16

Արա Աբրահամյանին զգուշացրել են «խաղեր» չտալ.

«Ժողովուրդ»


«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին վերջնականապես հասկացրել են, որ չպետք է փորձի Հայաստանի քաղաքական կյանքին լուրջ միջամտել:

Ինչպես մամուլում գրվել էր՝ Աբրահամյանը վերջին շրջանում Հայաստանի քաղաքական որոշ շրջանակների հետ ակտիվորեն քննարկում էր նոր կուսակցություն ստեղծելու կամ եղածներից որեւէ մեկում «ներդրում» կատարելու ճանապարհով 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու տարբերակը:

Սակայն, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ՀՀ իշխանական վերնախավից Աբրահամյանին զգուշացրել են, որ ցանկացած ինքնուրույն «խաղ» դատապարտված կլինի: Նրան առաջարկել են իր եղբայրներից մեկին կամ երկուսին «տեղավորել» «Օրինաց երկիր» կուսակցության նախաձեռնած «Ազգային վերածնունդ» նախագծում, եւ եթե կստացվի, ապա այդ ճանապարհով նրանց դարձնել պատգամավոր: Եվ այդ փորձն Արա Աբրահամյանն ունի. նրա եղբայրներից Սերյոժա Աբրահամյանը 2007-ին հենց ՕԵԿ ցուցակով էր պատգամավոր դարձել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ