ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԶԸ ԵՎ ԷԹՆՈ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ» ԳԻՏԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԸ(ՖՈՏՈՇԱՐՔ)
Արխիվ 12-16ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԶԸ ԵՎ ԷԹՆՈ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ» ԳԻՏԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԸ(ՖՈՏՈՇԱՐՔ)
Այսօր՝ օգոստոսի 13-ին, Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի ունեցավ «Հայկական Շրջանակ» նախաձեռնության եռօրյա մշակութային ձեռնարկի «Հայկական տարազը և էթնո- մշակույթը մեր օրերում» - գիտական ֆորումը:
Հայկական զարդանախշերի մասին զեկույցով հանդես եկավ ազգագրագետ, ժողովրդական վարպետ Լալա Մնեյանը՝ ներկայացնելով զարդարվեստը որպես հայկական ժողովրդական արվեստի կարևոր ճյուղ:
Սեդրակ Մամուլյանի զեկույցը վերաբերում էր հայկական ավանդական խոհանոցին:
Հայկական տոների և ծեսերի պահպանման և դրանց նորովի մատուցման կարևորության մասին էր մշակութաբան Քնարիկ Միրզոյանի զեկույցը:
Հայկական Ավանդական պարերը ներկայացրեց Գագիկ Գինոսյանը ՝ անդրադառնալով մեր
հինավուրց պարի տոհմիկ և իմաստային բովանդակությանը:
Գիտական ֆորումը եզրափակվեց Գագիկ Գինոսյանի ավանդույթ դարձած վարպետության դասով: Մասնակից-երիտասրդները երեք ազգագրական պար սովորեցին:
Հիշեցնենք , որ սա «Հայկական Շրջանակ» նախաձեռնության եռօրյա մշակութային ձեռնարկի երկրորդ օրն էր:
Վաղը՝ Օգոստոսի 14-ին, ժամը՝ 14:00-ին կամփոփվեն լուսանկարչական մրցույթի արդյունքները, կհանձնվեն մրցանակներ:
Կներկայացվի ազգագրական երգ, պար, երաժշտություն:
Տեղեկատվությունը տրամադրեց «Հայկական Շրջանակ» նախաձեռնության մամուլի ծառայությունը:
Լուսանկարները՝ Լիանա Գրիգորյանի
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk