KeyOh. «ՄԻ ՏԵՍԱԿ ՏԱՐՕՐԻՆԱԿ Է, ՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՈՒՄ ՈՒՐԻՇ ՏՂԱՅԻ ՀԵՏ ԵՄ» (Պրեմիերա)
Արխիվ 12-16KeyOh. «ՄԻ ՏԵՍԱԿ ՏԱՐՕՐԻՆԱԿ Է, ՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՈՒՄ ՈՒՐԻՇ ՏՂԱՅԻ ՀԵՏ ԵՄ» (Պրեմիերա)
Օրերս բելգիահայ երգչուհի ԿԱՐԻՆԵ ՕՀԱՆՅԱՆԸ` KayOh-ն, հանրության դատին է ներկայացրել իր նոր տեսահոլովակը, որը կոչվում է «Gotta be You»: Հենց այս մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը երգչուհու հետ, ով, ի դեպ, վերջերս է նշանվել ազգությամբ հույն հայտնի երգիչ-երգահան Ջեյսոն Մքնայթի հետ:
-KeyOh, Ձեր նախորդ տեսահոլովակները բավական համամարձակ էին, հետաքրքիր է` ոճային փոփոխությունն արդյոք պայմանավորված է նրանով, որ նշանածի կողմից որոշակի սահմանափակումներ են դրվել Ձեր առջեւ:
- Այդքան էլ համամիտ չեմ, որ «K.O.Love» տեսահոլովակը շատ համարձակ էր: Պարզապես, ես այդ տեսահոլովակով ուզում էի հարց բարձրացնել, թե ինչու են միշտ տղամարդիկ կանանց օգտագործում: Երբեմն տղամարդիկ կանանց հետ վերաբերում են որպես մսի կտորի, իրենք են միշտ շոմպայն ու փող շպրտում նրանց վրա, բայց չէ որ
կինն էլ կարող է այդ ամենն անել: Ինչ վերաբերում է « Shining-star » երգի տեսահոլովակին, այստեղ համաձայն եմ, որ շատ համարձակ է ստացվել, ինչն այնքան էլ իմ սրտով չէր: Տեսահոլովակում կանտեսարաններ ջրի մեջ, բիկինիով… ու դեռ շատ հատվածներ էլ մոնտաժվել է, որովհետեւ ես չեմ ուզում իմ հասցեին հնչեն կարծիքներ, թե մերկանում է, որ աչքի ընկնի: Ուզում եմ ինձ լիարժեք արտիստ զգալ, ով իր երգերի բառերի ու երաժշտության հեղինակն է նաեւ:
-Փաստորեն, դրանո՞վ է պայմանավորված, որ « Shining-star »-ին հաջորդեց «Gotta be You» տեսահոլովակը, որն ավելի համեստ է:
- Կարելի է եւ այդպես ասել: Իմ մենեջմենթի մասնագետները կարծում էին, որ մի քիչ սեքսուալ լինելը կարող է օգնել ավելի շատ հանրայնացվելուն, բայց իմ դեպքում դա ինձ ավելի շատ խանգարեց, քան օգնեց, որովհետեւ մարդիկ ինձ այդպիսին չեն ճանաչում:
Արդյունքում « Shining-star »-ը այդքան լայն արձագանք չգտավ, որքան «K.O.Love»-ը : Դրա համար էլ նոր տեսահոլովակս` «Gotta be You»-ն շատ մեղմ է արված ու իմ ճաշակով է: Վստահ եմ, որ այն երեխաներին էլ դուր կգա: Տեսահոլովակն ամբողջովին վարդագույն գույների մեջ է ու ընկերուհիների, սիրո մասին է: Տեսահոլովակի ռեժիսորը հենց ես եմ, որովհետեւ չեմ սիրում, երբ ինձ շատ են կերպարանափոխում: Ուզում եմ մնամ այնպիսին, ինչպիսին կամ, չէ որ մարդիկ ինձ հենց այդպիսին են սիրել:
- Հենց այդ մասին էի ուզում հարցնել` ինչո՞վ է պայմանավորված, որ ապրելով Եվրոպայում` Ձեր կերպարի մեջ մեծ փոփոխություններ չեղան: Սա սկզբունքի հա՞րց է, թե՞…
- Երեւի հայրիկիցս է գալիս,նա միշտ ասել է` Աստված ինչպես քեզ ստեղծել է, այդպիսին էլ պետք է լինես: Իհարկե, դեմ չեմ պլաստիկ վիրահատություններին, թեպետ երբեք չեմ ունեցել ու չեմ էլ պատրաստվում ունենալ նման վիրահատություններ: Բայց, եթե մարդիկ կան, որ երջանիկ չեն, որովհետեւ մեծ քիթ ունեն կամ ֆիզիկական այլ խնդիրներ, նույնիսկ կողմ եմ այդ բժշկական միջամտությանը: Ինչ վերաբերում է մազերին, ինչ-որ որ սազում է, այդ էլ անում եմ` չեմ ուզում արհեստականորեն մազերս դեղին ներկել կամ, ասենք, կարճ կտրել ինչ է թե նորաձեւ է: Ինձ համար նորաձեւությանը հետեւելը շատ կարեւոր է, բայց պետք է նախեւառաջ այն լինի ճաշակով:

- Նկատեցինք, որ նոր տեսահոլովակում Ձեր հերոսուհին սիրահետում է մի անծանոթ երիտասարդի: Ինչպե՞ս արձագանքեց Ձեր ապագա ամուսինը դրան:
- Նա արտիստ լինելով` խանդոտ է ու ես էլ եմ խանդոտ: Ուղղակի, մենք կարողանում ենք աշխատանքն անձնականից տարբերակել: Այո, ճիշտ եք նկատել, որ նոր տեսահոլովակում ես ուրիշ տղայի հետ եմ, բայց ոչ մի ինտիմ տեսարան չկա: Բայց, անկեղծ ասած, էլ ինձ այդքան դուր չի գալիս, որովհետեւ մի տեսակ տարօրինակ է, որ տեսահոլովակում ուրիշ տղայի հետ եմ: Ինչ արած, սա է արտիստի կյանքը: Չեմ կարող իմ բոլոր տեսահոլովակներում ամուսնուս հետ նկարահանվել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
