Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ)

ՓԱՍՏԱԲԱՆ. «ԿԱՐԾՈՒՄ ԵՆՔ`ՊԵՐՄՅԱԿՈՎՆ ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿ ՉԷ»

Արխիվ 12-16

ՓԱՍՏԱԲԱՆ. «ԿԱՐԾՈՒՄ ԵՆՔ`ՊԵՐՄՅԱԿՈՎՆ

ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿ ՉԷ»

 

Ինչպես  հայտնի է, Ավետիսյան ընտանիքի սպանության  եւ զորամասն ինքնակամ լքելու, զենք զինամթերքն ապօրինաբար պահելու եւ այն օգտագործելու համար   ՀՀ-ի ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին  դատապարտեցին  տասը տարվա ազատազրկման:  Դատավճռի վերաբերյալ  «Իրավունք»-ն արդեն ներկայացրել է  Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբան Երեմ Սարգսյանի տեսակետը:

Հիշեցնենք`  փաստաբանը  «Իրավունք»-ին փոխանցել էր, որ  իրենց համար  կարեւոր էր ոչ թե այն, քանի տարվա ազատազրկման կենթարկվի Պերմյակովը, այլ այն, որ  նոր տեղեկություններ են կարողացել ձեռքբերել:

Ավետիսյանների սպանության գործը ՀՀ-ի իրավապահները քննելու են առանձին:  Երեկ`դատավարության ողջ ընթացքում, Պերմյակովը ժպտում էր, կարծես  իր համար միեւնույն էր` քանի  տարով են իրեն դատապարտելու: ՀՀ-ի իրավապահները հնարավո՞ր է  նորից դատահոգեբանական փորձաքննության ենթարկեն (Պերմյակովին ռուսական կողմը կատարել է մի քանի փորձաքննություններ, ըստ որոնց`Պերմյակովը ճանաչվել է անմեղսունակ-խմբ.):  «Մեր կարծիքով անմեղսունակություն չկա, բայց   Պերմյակովի մոտ կան հոգեկան խնդիրներ: Իսկ արդյոք անմեղսունակ է  Պերմյակովը, թե ոչ, պետք է  քննարկենք` արդյոք կարիք կա նրան  նորից փորձաքննության ենթարկելու»,- «Իրավունք»-ին փոխանցեց Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբան Երեմ Սարգսյանը:

Պերմյակովը  հակասական պատասխաններ էր տվել  Ավետիսյանների տանը մնալու մասին: Արդյոք հետագայում հնարավոր կլինի այլ հարցերի վերաբերյալ ճիշտ  տեղեկատվություն ստանալ: «Ցանկացած պահի Պերմյակովը կարող է  ցանկացած ցուցմունք տալ: Եվ ըստ  իրավիճակի` դժվար  է ասել` ինչ կասի, ինչ չի ասի: Բայց ասեմ, որ հրապարակված ցուցմունքներում այդքան խորը հակասություններ չկային»,- ասաց պրն Սարգսյանը:

Մեր զրուցակցի խոսքով`   ռուսական կողմը Ավետիսյանների  սպանության  փաստով հարուցված քրեական գործից 9 հատոր փոխանցել է հայկական կողմին: Հիմա  թարգմանում են այդ ինը հատորը, որից հետո    Ավետիսյանների իրավահաջորդները  կանեն  եզրակացություններ:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ