Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան Ռուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարել Ռուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday Times

ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐԻ ՓԱՍՏԱԲԱՆ. «ԴԵՌ ՀՍՏԱԿԵՑՎԱԾ ՉԷ` ՊԵՐՄՅԱԿՈՎԸ ՈՐՏԵՂ Է ԿՐԵԼՈՒ ՊԱՏԻԺԸ»

Արխիվ 12-16

ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐԻ ՓԱՍՏԱԲԱՆ. «ԴԵՌ ՀՍՏԱԿԵՑՎԱԾ ՉԷ` ՊԵՐՄՅԱԿՈՎԸ ՈՐՏԵՂ Է ԿՐԵԼՈՒ ՊԱՏԻԺԸ»


Րոպեներ առաջ Ռուսաստանի Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի 5-րդ կայազորի դատարանը հրապարակեց  ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատավճռիը: Դատարանը վճռեց Պերմյակովին դասալքության, զենք և զինամթերք գողանալու, այն անօրինական ձեռքբերելու,  փոխանցելու, պահպանելու, տեղափոխելու եւ  կրելու համար դատապարտել տասը տարվա ազատազրկման: «Իրավունք»-ի հետ զրույցում Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբան Երեմ Սարգսյանը կարծում է, որ  Պերմյակովին վերագրվող հոդվածներն ու պատիժը  համաչափ են: Բայց տուժող կողմի համար  կարեւորը ոչ թե  այն է, թե քանի տարի կազատազրկվի Պերմյակովը, այլ այն, որ նոր տեղեկություններ են կարողացել ձեռքբերել: Փաստաբանի համար, սակայն, զարմանալին այն է, որ  դատական գործընթացը բավական արագ ընթացավ. 72 հատոր քրեական գործը մի քանի ժամում քննեցին, ավարտեցին, մինչդեռ եթե  քրեական շարքային գործ լիներ, ամիսներ կտեւեր: «Կարծում եմ` պատճառն այն է, որ անհանգստություն կամ լարվածություն չլինելու համար արագացվեց դատական գործը»,-  կարծում է  պրն Սարգսյանը:

Վալերի Պերմյակովը, սակայն,մեղադրվում է  Ավետիսյանների ընտանիքի սպանության համար, որն էլ առանձին գործով է  քննվելու: Բայց մինչ այդ որտեղ է կրելու այդ տասը տարվա ազատազրկումը Պերմյակովը: «Այս հարցը դեռ հստակեցված չէ, քանի որ աննախադեպ իրադրություն է: Օրենքը միանշանակ կարգավորումներ չի տալիս: Հետեւաբար, պետք է  փոխադարձ համաձայնության արդյունք լինի: Կարծում եմ` Պերմյակովը կշարունակի  լինել ռուսական ռազմաբազայում, ՀՀ-ից չի տեղափոխվի:  Իսկ արդյոք  ռուսական ռազմաբազայում կա քրեակատարողական հիմնարկ, թե ոչ,  տեղյակ չեմ: Համենայնդեպս, Պերմյակովն այս պահին  ՀՀ-ում կալանքի մեջ է, իսկ կալանքի տակ պահելու պայմաններ ռուսական ռազմաբազան ունի»,- մանրամասնում է մեր զրուցակիցը:

Դատավճռի հրապարակումից հետո Պերմյակովը ժպտում էր, եւ տպավորությունն այնպիսին էր, որ իր համար միեւնույն է` դատարանը քանի տարով կազատազրկի իրեն: «Ամբողջ դատաքննության ընթացքում   տպավորությունն այնպիսին էր, որ դատաքննությունն նրա հետ որեւէ կապ չունի:  Պերմյակովի վարքագիծը կասկած է  առաջացնում նրա հոգեկան առողջության հետ կապված, բայց կատարվել են մի քանի փորձաքննություններ,  ըստ որոնց` Պերմյակովը ճանաչվել է անմեղսունակ,  հոգեկան  հիվանդություն չի հայտնաբերվել, անգա որոշել են` Պերմյակովն ագրեսիվ  ու իմպուլսիվ չէ: Սա մեզ համար խիստ կասկածելի է»,- եզրափակեց Երեմ Սարգսյանը:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ



Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանումԷստի համեցեք․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԻնչի կհանգեցնի Հայաստանում քաղաքական ճգնաժամըԻրականությունից կտրվածներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խրիպունին8 տարվա մեջ դու նոր հասկացա՞ր, թե գուցե սեփական բռնության հիմքով ես այդ հարցը բարձրաձայնում․ ՀովսեփյանԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված