Դ. ԲԱԲԱՅԱՆԸ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ «ՍԱ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՊՐԵԼԱԿԵՐՊՆ Է` ՍՏՈՐ ԵՎ ՆԵՆԳ»
Արխիվ 12-16Դ. ԲԱԲԱՅԱՆԸ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ՍԱ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՊՐԵԼԱԿԵՐՊՆ Է` ՍՏՈՐ ԵՎ ՆԵՆԳ»
Երեկ գիշեր հակառակորդը ԼՂՀ շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ` հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2600 կրակոց: Սակայն դա մեզ չի վախեցնում, քանի որ քաջ տեղյակ ենք` սա Ադրբեջանի ապրելակերպն է` ստոր եւ նենգ: Այս մասին անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին` iravunk.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ:
- Բարեբախտաբար, մենք զոհեր չենք ունեցել եւ, նրանց բոլոր քայլերը կասցեվել են: Նորությունն այն է, որ վերջերս, դժբախտաբար, սկսել են օգտագործել ականանետեր: Այս պահի դրությամբ, սակայն, իրավիճակը խաղաղ է:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk