«ԱՌԱՆՑ ՔԵԶ ԱՊՐԵԼ ՉԵՄ ԿԱՐՈՂ…» (Պրեմիերա)
Արխիվ 12-16«ԱՌԱՆՑ ՔԵԶ ԱՊՐԵԼ ՉԵՄ ԿԱՐՈՂ…» (Պրեմիերա)
Երգչուհի ՆԱՆԱՆ (Կարապետյան) եւ ռեփեր ՄՈՍԸ (Մարգարյան) հանրության դատին են հանձնել իրենց «Քամի» զուգերգի տեսահոլովակը: Նշենք, որ երգի հեղինակը, գործիքավորողն ու ձայնագրողը հենց Մոսին է: Իսկ հոլովակի հեղինակը ՄԱՐԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ է, ով այն պատրաստել է ՆԻԿ ԵԳԻԲՅԱՆԻ նկարահանած լուսանկարներով: Ի դեպ, անդրադառնալով տեսահոլովակի պրեմիերային` Նանան սոցցանցերում գրել է հետեւյալը. «Երբ կանգնած ես երկընտրանքի առջեւ, չգիտես մնաս սիրելիիդ հետ, թե՞ գնաս...Երբ փորձում ես ժպտալ, ապրել եւ նայել առաջ, բայց հասկանում ես, որ արցունքներդ խեղդում են կոկորդդ... Ու հասկանում ես, որ միայն քամին ու երաժշտությունը կարող են քեզ օգնել... Ուզում ես սլանալ քամու հետ»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk