Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան Ռուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարել

ՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ՆԱՎԱՍԱՐԴԻՆ Լևոն Մելիք-Շահնազարյանի վառ հիշատակին

Արխիվ 12-16

ՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ՆԱՎԱՍԱՐԴԻՆ

Լևոն Մելիք-Շահնազարյանի վառ հիշատակին

4507 տարի առաջ Հայկը սպանեց Բելին և ջարդեց նրա անթիվ զորքը: Հայքում հաստատվեց նոր տարեգրություն:
Դրանից ուղիղ 4507 տարի անց իր մահկանացուն կնքեց Գարդմանքի մելիքական տոհմի անմիջական հետնորդ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ: Նա ապրեց ընդամենը 57 տարի, բայց ապրեց փառավոր կյանքով: 1988-ից արդեն մասնակցում էր մարտական գործողությունների, Գանձակի ինքնապաշտպանության կազմակերպիչներից մեկն էր:
Զինադադարի հաստատումից հետո շարունակեց մարտնչել մեր կենսաբանական թշնամու դեմ, բայց արդեն հասարակական-քաղաքական, տեղեկատվական պատերազմի ճակատում: Նրա «Ոսկանապատ» գումարտակը համանուն կայքէջով թուրքի ահուսարսափն է, մղձավանջային երազը:
Այսօր` Հայոց զենքի փառքի Նավասարդ տոնին, Լևոնը հեռացավ այս աշխարհից, սակայն նրա ստեղծած Ոսկանապատը, նրանից սովորած բազում մարտիկները շարունակում են անարգ թշնամու տեղեկատվական ջարդը...
Ու դեռ շատ երկար տարիներ թուրքը, լսելով Լևոն Մելիք-Շահնազարյանի անունը կամ կարդալով այն համացանցում կամ թղթի վրա, սահմռկելու է: Այսօր Լևոնը գնաց միանալու իր փառապանծ նախնիներին` արդեն ինքը ոգիանալով, ինքը դառնալով փառապանծ նախնի: Սակայն նրա ոգին անտեսանելիորեն դեռ շատ է մարտնչելու մեր զինվորների կողքին` լինի դա ֆիզիկական, թե տեղեկատվական կռիվներում: Փա՜ռք քեզ, Լևոն Մելիք-Շահնազարյան, և բարի վերածնունդ:
Իսկ Լևոնի զավակներին մեկ բան ունեմ ասելու` գլուխներդ բա՛րձր... Կորստի ցավից առավել ուժգին թո՛ղ հպարտությունը ձեր մեջ խոսի, զի զավակներն եք շատ արժանավոր հոր, և ձեր երակներում փառապանծ տոհմի արյունն է հոսում: Կյանքը շարունակվում է, կռիվը շարունակվում է, և դեռ բյուր-բյուրավոր անգամներ հնչելու է Մելիք-Շահնազարյան ազգանունը` ի փառս Հայքի և ի սարսափ թշնամաց:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանումԷստի համեցեք․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԻնչի կհանգեցնի Հայաստանում քաղաքական ճգնաժամըԻրականությունից կտրվածներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խրիպունին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված