Այսօր առավոտյան մահացավ մեր ժամանակների ամենաարժանավոր մարդկանցից մեկը` ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ
Արխիվ 12-16ԱՅՍՕՐ ԱՌԱՎՈՏՅԱՆ ՄԱՀԱՑԱՎ ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԱՄԵՆԱԱՐԺԱՆԱՎՈՐ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՄԵԿԸ` ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ
Երկարատեւ ծանր հիվանդությունից հետո այսօր կյանքից հեռացավ մեր ժամանակների ամենաարժանավոր մարդկանցից մեկը` քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ:
Լեւոն Հրանտի Մելիք-Շահնազարյանը ծնվել է Արցախում 1958 թվականին:
1974 թվականին ընդունվել է Տաշքենդի ռուսաց լեզվի եւ գրականության ինստիտուտը, իսկ ուսումն ավարտելուց հետո, որպես դասախոս, աշխատել է Տաշքենդի պետական համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնում:
1988 թվականին Մելիք-Շահնազարյանը վերադարձել է Արցախ, որտեղ աշխատել է
Ադրբեջանից եկած փախստականների աշխատանքներով զբաղվող գործադիր կոմիտեի բաժնի վարիչ: Եղել է նաեւ «Միացում » շարժման փոխնախագահը:
1988 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին եղել է Գանձակի հայերի ինքնապաշտպանության ղեկավարներից մեկը:
1991 թվականի դեկտեմբերին ընտրվել է ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր:
1992 թվականի հունվարից մինչեւ 1995 թվականի հունիսը ԼՂՀ Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն է եղել, ինչպես նաեւ ԼՂՀ բարձրագույն խորհրդի անդամ:
1995-1997 թթ. Լ. Մելիք-Շահնազարյանն աշխատել է «НК Республика» թերթի ռուսալեզու տարբերակի խմբագիր:
1997 թվականի վերջերին տեղափոխվել է Երեւան եւ մինչեւ օրս աշխատել Երեւանի Անանիա Շիրակացու անվան միջազգային հարաբերությունների համալսարանի քաղաքագիտության ամբիոնում որպես դասախոս:
Ունի ավելի քան 500 գիտական հոդված քաղաքագիտական թեմաներով: Ամուսնացած է, ունի երեք երեխա: Ի դեպ, նրա զավակներից մեկը` Հրանտ Մելիք-Շահնազարյանը, շարունակում է հոր սկսած գործը եւ նույնպես քաղաքագետ է:
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 12-ին, ժամը` 18:00-ից մինչև 21:00-ն, Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում:
Հուղարկավորությունը` օգոստոսի 13-ին, ժամը` 13:00-ին, նույն տեղից:
Ներկայացրեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ
Հ.Գ. - ՍԻՄ կուսակցության նախագահությունը եւ «Իրավունքի» խմբագրակազմը խորապես ցավում են` Լեւոն Մելիք-Շահնազարյանի մահվան կապակցությամբ, ու համբերություն մաղթում Մելիք-Շահնազարյանների ընտանիքին:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk