Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան Ռուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը

60 տարեկանը դեռ չբոլորած կյանքից հեռացավ ԵԿՄ վարչության անդամ, գրող, հրապարակախոս Հակոբ Հակոբյանը

Արխիվ 12-16

60 ՏԱՐԵԿԱՆԸ ԴԵՌ ՉԲՈԼՈՐԱԾ ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԱՎ ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ, ԳՐՈՂ, ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

ԵԿՄ վարչության անդամ, ԵԿՄ գաղափարաքարոզչական բաժնի պետ, Արցախյան ազատագրական շարժման ակտիվիստ, գրող, հրապարակախոս ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆՆ այսօր միացավ հերոսաբար զոհված տղերքին: Հակոբ Հակոբյանի անժամանակ մահվան կապակցությամբ եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իր անունից խոր վշտակցություն է հայտնել ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-մայոր ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, որում մասնավորապես ասված է. «Հակոբյանը կյանքն ապրեց երկրապահավարի, անմնացորդ նվիրումով: Մինչեւ ապրած վերջին օրն էլ Հակոբյանը ազնվորեն ծառայեց հայրենիքին, ժողովրդին: Նրա ուսերին չափազանց բարդ աշխատանք էր ծանրացած Երկրապահում` գաղափարաքարոզչական աշխատանքից մինչեւ արխիվային, մինչեւ ԵԿՄ վարչությունում եւ ստորաբաժանումներում գրադարանների հիմնում: Սակայն, նա այս ամենն անում էր առանց տրտնջալու, անում էր հաճույքով` ազգ-հայրենիքին պիտանի լինելու գիտակցումով: Հակոբյանն Արցախյան ազատագրական շարժման առաջին իսկ օրերից եղել է այդ գործի նվիրյալն ու մինչ ապրած վերջին օրն էլ պայքարում էր հանուն հայության արդար դատի հաղթանակի: Նա դեռ լրջագույն ծրագրեր ուներ, ձեռնարկներ, որոնք ավարտին հասցնելն իր ընկերների, գործընկերների, երկրապահների պատվի գործը պետք է լինի: ՆՆջի՛ր խաղաղությամբ, հարգելի՛ Հակոբ: Եվ հավերժ փա՛ռք քեզ»:

Հավելենք, որ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Մանվել Գրիգորյանի հրամանով ստեղծվել է Հակոբ Հակոբյանի հուղարկավորության երկրապահական հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահն անձամբ զորավարն է, հանձնաժողովի կազմում են ԵԿՄ վարչության փոխնախագահները, ԵԿՄ տարածքային բաժանմունքների եւ մարզային խորհուրդների նախագահները:

Հակոբ Ղազարի Հակոբյանը ծնվել է 15.02.1956 թ. Սիրիայի Ռաս Էյլ Էյն շրջանում:

1964 թվականին ծնողների հետ հայրենադարձվել է հայրենիք:

1972 թ. ավարտել է Արմավիրի շրջանի Մայիսյան գյուղի միջնակարգ դպրոցի 8-ամյան եւ ընդունվել Երեւանի ֆինանսա-տնտեսական տեխնիկում:

1976-1978թթ. Սովորել եւ ավարտել է Գրողների միության գրական համալսարանը:

1980-1983թթ. Ընդունվել եւ ավարտել է ՀԿԿ Կենտկոմի «Մարքսիզ-Լենինիզմե համալսարանի ընդհանուր պատմության բաժինը: 1987թ. Ղարաբաղյան շարժման անդամ է եղել:

1988 թ. զբաղվել է ինքնապաշտպանական խմբերի եւ ջոկատների կազմակերպման գործընթացով: Հակոբ Հակոբյանն աջակցել է ջոկատներին զենքով ապահովելու խնդիրներին: 1989 թ. Էջմիածնի երկրապահ կամավորականների ջոկատի կազմում մասնակցել է ԼՂՀ Հադրութի տարածքի Մելիքաշեն, Բլութան, Խրմնջուղ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին:

1989 դեկտեմբերի 31-ից մինչեւ 1990թ. ապրիլի 20-ը մասնակցել է ԼՂՀ Հադրութի տարածքի Հողեր, Տյումի, Մեծ թաղեր եւ Տող գյուղերի ինքնապաշտպանական մարտերին:

1990 թ. ապրիլի 21-ից մինչեւ ապրիլի 26-ը մասնակցել է ԼՂՀ Հադրութի տարածքի Մայրամաձոր, Դրախտիկ, Ազոխ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին:

1991 թ. հունվարի 10-ից մինչեւ դեկտեմբերի 20-ը մասնակցել է «Կալցոե օպերացիայի դեմ Մարտակերտի շրջանի Հաթերք, Թալիշ, Մեծ Շեն, Վաղուհաս գյուղերում մղվող մարտերին:

1992 թ. փետրվարին ակտիվորեն մասնակցել է Ազգային բանակի կազմավորման գործընթացին եւ Շուշիի ազատագրման օպերացիայի մշակմանը:

1992 թ. հունիսի 1-ից ՀՀ վարչապետի հանձնարարականով անցել է վարչատնտեսական աշխատանքի:

1990 թ. եղել է ՀՀ Կառավարությանն առընթեր բարեփոխումների եւ սեփականաշնորհման հանձնաժողովի անդամ:

1991-1995թթ. Սպասարկել է Արմավիրի, Էջմիածնի եւ Մասիսի շրջանների հողային բարեփոխումների ոլորտը:

1996 թ. աշխատել է ՀՀ Արմավիրի մարզի մարզպետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ:

2000թ. առ այսօր աշխատում էր ՀՀ ԵԿՄ վարչությունում որպես գաղափարախոսության եւ քարոզչության բաժնի պետ:


Ներկայացրեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանումԷստի համեցեք․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված