Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

«ՍՊԵՂԱՆԻ» ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ ՖԼՈՐԵՆՑԻԱՅԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՎ

Արխիվ 12-16

«ՍՊԵՂԱՆԻ» ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ ՖԼՈՐԵՆՑԻԱՅԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՎ

 

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ`«Սպեղանի» երգչախումբը /գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր` Սարինե Ավթանդիլյան/,  հուլիսի 22-24-ը մասնակցել է Ֆլորենցիայում կայացած երգչախբերի միջազգային մրցույթ-փառատոնին: Այս հեղինակավոր ստուգատեսին մասնակցել են 20 երգչախմբեր` աշխարհի տարբեր երկրներից:

«Սպեղանի» երգչախումբը, հանդես գալով Կոմիտասի, միջնադարյան ու ժամանակակից հայ եւ իտալացի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով, նվաճել է  Առաջին մրցանակներ` «Հնագույն երաժշտություն» եւ «Միասեռ երգչախումբ» անվանակարգերում: Երգչախումբն արժանացել է նաեւ Հատուկ մրցանակների` «Ռենեսանսի դարաշրջանի իտալացի կոմպոզիտորի ստեղծագործության լավագույն կատարման» եւ «Լավագույն բեմական հանդերձանքի համար»:

Փառատոնի շրջանակում իրականացված միջոցառումները կայացել են Ֆլորենցիայի հրաշագեղ տաճարներում:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ