ՉԱՌԼԶԻ ԵՒ ԴԻԱՆԱՅԻ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ ԿՎԱՃԱՌՎԵՆ ԱՃՈՒՐԴՈՒՄ
Արխիվ 12-16ՉԱՌԼԶԻ ԵՒ ԴԻԱՆԱՅԻ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ ԿՎԱՃԱՌՎԵՆ ԱՃՈՒՐԴՈՒՄ
Արքայազն Չարլզի եւ Լեդի Դիանայի հարսանեկան լուսանկարները , որոնք արվել են 1981 թվականի հուլիսի 29-ին Միացյալ Նահանգներում աճուրդի կհանվեն: Ինչպես գրում է The Telegraph- ը, նկարները պատկանում են լորդ Պտրիկ Լիչֆիլդի օգնականին՝ Եղիսաբեթ II-ի զարմիկին, որը հարսանիքի լուսանկարիչներից է եղել:
Ըստ հրապարակման, հավաքածուն բաղկացած է 14 լուսանկարներից, որոնցում թագավորական ընտանիքը ոչ պաշտոնական միջավայրում է՝ Բուքինգհեմյան պալատում ընդունելության ժամանակ: Նկարներից մեկն արվել է պալատի պատշգամբում, երբ զույգը դուրս է եկել ողջունելու հավաքվածներին:
Լուսանկարներից 7-ը գունավոր են, 7-ն էլ սեւ-սպիտակ: Լիճֆիլդի օգնակաը լուսանկարները ստացել է որպես իր աշխատանքի վճար: Նշվում է նաեւ, որ լուսանկարները մինչ օրս ոչ միայն չեն հրապարակվել, այլեւ չեն ընդգրկվել արքայազն Չարլզի եւ արքայադուստր Դիանայի հարսանեկան ալբոմում: Յուրաքանչյուր լուսանկարի մոտավոր արժեքը 1000-2000 դոլար է:
ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk