ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ. ՀԱՂԹԱԿԱՆ ՕՐ ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Արխիվ 12-16
ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ. ՀԱՂԹԱԿԱՆ ՕՐ ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 4-րդ օրը բացարձակ հաղթական եղավ հայ բռնցքամարտիկների համար: Արամ Ավագյանի ու Արման Հովհիկյանի հաղթանակներից հետո ռինգից հաղթանակած դուրս եկավ նաև Հովհաննես Բաչկովը: 64 կգ քաշային կարգում հանդես եկող մեր բռնցքամարտիկը իր երկրորդ մենամարտում առավելության հասավ Դանիան ներկայացնող Մանդիլա Պոուլսենի նկատմամբ: Վաղը հայ մարզիկներից ռինգ դուրս կգա 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, ով կմենամարտի խորվաթ Մաթիո Կոմանդինայի հետ: Տեղեկատվությունը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk