Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ՆԵՐԳԱՂԹՅԱԼՆԵՐԻ ՀՈՍՔԸ ՀՈՒՆԱՍՏԱՆ ԳՆԱԼՈՎ ԱՃՈՒՄ Է

Արխիվ 12-16

ՆԵՐԳԱՂԹՅԱԼՆԵՐԻ ՀՈՍՔԸ ՀՈՒՆԱՍՏԱՆ ԳՆԱԼՈՎ ԱՃՈՒՄ Է

 

Վերջին ամիսներին  անօրինական ներգաղթյալների հոսքը դեպի Հունաստան կտրուկ ավելացել է: Միայն վերջին երեք օրերի ընթացքում  Հունաստանի ծովափնյա փրկարար ծառայությունը երկրի տարբեր ափամերձ վայերից մոտ 1400 անօրինական ներգաղթյալի է փրկել և ափ տեղափոխել: Տեղի փրկարար ծառայության ղեկավարը «Տասս.ռու»-ին տեղեկացրել է, որ  նրանք հայտնաբերվել են 60-ից ավելի որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում, սակայն Հունաստանի ափերին հասնող ներգաղթյալների թիվն իրականում անհամեմատ մեծ է, քանի որ շատերը կարողանում են ինքնուրույն հասնել ափ և ինքնակամ դիմել երկրի միգրացիոն ծառայությանը:

Անօրինկան ներգաղթյալները Հունաստան են հասնում հիմնականանում Սիրիայից, Աֆղանստանից, Մերձավոր Արևելքի և Ասիայի երկրներից են, ովքեր նախ ամեն ջանք գործադրում են  Թուրքիա հասնելու համար, այնուհետև սովորական նավակներով կամ մոտորանավակներով տեղափոխվում են Հունաստան, իսկ այնտեղից էլ գնում են Եվրամիության այլ երկրներ:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով զբաղվող կազմակերպության տվյալներով 2015 թվականի վերջին յոթ ամիսների ընթացքում ընդհանուր առմամաբ 24 հազար ներգաղթյալ է «ժամանել» Հունասատան, որը 750 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ