ԹԵ ԻՆՉՈՒ ԴԵՐԱՍԱՆ ԱՐՍԵՆ ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻ ԴԵՄՔԻՆ ՄԵԾ ՍՊԻ ՀԱՅՏՆՎԵՑ (Տեսանյութ)
Արխիվ 12-16ԹԵ ԻՆՉՈՒ ԴԵՐԱՍԱՆ ԱՐՍԵՆ ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻ ԴԵՄՔԻՆ ՄԵԾ ՍՊԻ ՀԱՅՏՆՎԵՑ (Տեսանյութ)

Մոդել, օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դերասան ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆՆ ու Հարութ եւ Նանո ՋՈՒԼՀԱԿՅԱՆՆԵՐԸ համատեղ նոր նախագիծ են սկսել, որը նվիրված է վարսահարդարման արվեստին: Ի դեպ, Դ. Ղարիբյանը ոչ միայն նախագծի համահեղինակն է, այլեւ հաղորդավարը, ով մեզ հետ զրույցում խոսելով վարսահարդարման արվեստի մասին` եւս մեկ անգամ ընդգծեց. «Չզարմանաք, այո՛-այո՛, հենց արվեստին է նվիրված հաղորդումը: Շտապեմ նշել, որ այն հեռարձակվելու է յութուբյան HD Style TV-ով: Այս հաղորդման նպատակն է հանրությանը ներկայացնել վարսահարդարման ոճերը` ըստ տարվա 4 եղանակների, ինչպես նաեւ ֆիլմերի, տեսահոլովակների հերոսների կերպարների ստեղծման վարսահարդարական աշխատանքի գործընթացը: Բացի այդ կանդրադառնանք համաշխարհային մեգա աստղերի վարսահարդարման ոճային առանձնահատկություններին»: Հ. Ջուլհակյանն էլ անդրադառնալով հաղորդման նախապատմությանը` անկեղծացավ. «Ես ու Դավիթը դեռ վաղուց էինք որոշել այս նախագիծը սկսել, բայց քանի որ զբաղվածությունը շատ էր, անընդհատ հետաձգում էր: Դավիթը մի օր ասաց, որ որոշել է հանկարծակի գալ սրահ ու սկսել նկարահանել հաղորդումը եւ այդպես էլ մեկնարկեց այն»: Իսկ թե ինչպես ստացվեց հաղորդման մեկնարկը եւ ինչու այն ավարտվեց դերասան ԱՐՍԵՆ ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻ դեմքին մեծ սպի թողնելով` դիտե՛ք ստորեւ տեղադրված տեսանյութում.
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk