ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ. ԱՎԱԳՅԱՆՆ ՈՒ ՀՈՎՀԻԿՅԱՆԸ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ԵՆ ՏՈՆԵԼ
Արխիվ 12-16ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ. ԱՎԱԳՅԱՆՆ ՈՒ ՀՈՎՀԻԿՅԱՆԸ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ԵՆ ՏՈՆԵԼ
Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 4-րդ օրը հաղթական է սկսվել հայ բռնցքամարտիկերի համար: Առայժմ ռինգ դուրս եկած մեր երկու մարզիկներն էլ հաղթանակներ են տոնել այն էլ բացարձակ առավելությամբ: 56 կգ քաշային Արամ Ավագյանը իր առաջին մենամարտի առաջին իսկ ռաունդում ստիպել է մրցակցին լքել պայքարը: Ֆինլանդիան ներկայացնող Մաթի Կոտայի հետ մենամարտում Ավագյանի հարվածից հետո պատռվել է ֆին բռնցքամարտիկի ունքը և մրցավարները կանգնեցրել են մենամարտը: Հաղթանակ է տոնել նաև 75 կգ քաշային Արման Հովհիկյանը, ով առավելության է հասել թուրք Օսման Այդիի նկատմամբ: Ի դեպ սա Հովհիկյանի 2-րդ հաղթանակն էր Եվրոպայի առաջնությունում և այժմ հայ բռնցքամարտիկը ¼ եզրափակչում է: Քիչ ավելի ուշ իր երկրորդ մենամարտը կանցկացնի նաև 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, ով կմենամարտի Դանիան ներայացնող Մանդիլա Պոուլսենի հետ: Տեղեկատվությունը՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk