ՊՈՐՈՇԵՆԿՈՆ ՄԻԼԻԱՐԴԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐ Է ԱՇԽԱՏՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԻ ԱԹՈՌԸ ԾԱՌԱՅԵՑՆԵԼՈՎ ԻՐ ԲԻԶՆԵՍԻՆ
Արխիվ 12-16ՊՈՐՈՇԵՆԿՈՆ ՄԻԼԻԱՐԴԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐ Է ԱՇԽԱՏՈՒՄ
ՆԱԽԱԳԱՀԻ ԱԹՈՌԸ ԾԱՌԱՅԵՑՆԵԼՈՎ ԻՐ ԲԻԶՆԵՍԻՆ
Բրիտանացի ճարտարապետ Ֆիլիպ Հադսոնը Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոյին պատկանող «Ռոշեն» ընկերությանը մեղադրում է իր կողմից մշակված նախագիծը գողանալու մեջ: «Դը Թայմս» պարբերականի փոխանցմամբ «Ռոշեն» ընկերության ուկրաինական գործընկերները իրենց կողմից պատվիրած նախագծերի համար «Դ’ Էսթեյթ» ճարտարապետական ընկերությանը չեն վճարել մոտ 100 հազար ֆունտ ստերլինգ (150 հազար ԱՄՆ դոլարին համարժեք) գումարը:
Հադսոնը «Դը Թայմս»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է, որ կոնֆետի արտադրությամբ զբաղվող ընկերության ուկրաինական գործընկերները գումարի պահանջին ի պատասխան սկսել են տարբեր բնույթի ճնշումներ գործադրել ճարտարապետական ընկերության տնօրենի վրա և խոչընդոտել են ընկերությանը ուկրաինական դատարան դիմելու համար:
Պորոշենկոյի ընկերությունը չի ժխտել պատվերի դիմաց գումարի չվճարման փաստը նշելով, որ ճարատարապետական ընկերությանը չեն վճարել պատվերի ընդհանուր գումարի 40 տոկոսը միայն, քանի որ վերջինը խախտել է պատվերի իրականացման ժամկետները և նախագծերն էլ թերություներով է իրականացրել:
Պարբերականը նշում է նաև, որ Պյոտոր Պորոշենկոյին հաջողվեց շահել ուկրաինացիների վստահությունը և հաղթել նախագահական ընտրություններում նախկինում ունեցած իր հեղնինակության շնորհիվ, սակայն շատ չանցած պարզվեց, որ նա ոչ միայն չի կատարում իր նախընտրական արշավի ժամանակ հնչեցրած խոստումները, այլև իր պաշտոնական դիրքը ծառայեցնում է իր բիզնեսի շահերին և շարունակում է միլիարդավոր դոլլարներ աշխատել, խախտելով երկրի բարձրագույն օրենքը:
Բրիտանական ընկերությունը դիմելով Ուկրաինայի դատական մարմիններին հույս ունի պարզել, թե իրականում որքանո՞վ է Պորոշենկոյին հաջողվել նախկին կոռումպացված երկրից «նոր»՝ «դեմոկրատական սկզբունքներով» զարգացող երկրի «վերածել» Ուկրաինան:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk