ՀԱՐՁԱԿՈՒՄ ԱՄՆ-Ի ՀՅՈՒՊԱՏՈՍԱՐԱՆԻ ՎՐԱ
Արխիվ 12-16ՀԱՐՁԱԿՈՒՄ ԱՄՆ-Ի ՀՅՈՒՊԱՏՈՍԱՐԱՆԻ ՎՐԱ
Օգոստոսի 10-ին, վաղ առավոտյան երկու անհայտ անձ՝ կին և տղամարդ, հարձակվել են Ստամբուլի եվրոպական հատվածի Սարիեր թաղամասում գտնվող ԱՄՆ-ի հյուպատոսարանը հսկող անվտանգության աշխատակիցների վրա: Նրանց և ահաբեկիչների փոխհրաձգության հետևանքով ոչ ոք չի տուժել, տեղեկացնում է «Տասս.ռու» գործակալությունը: Փախհրաձգությունից հետո ահաբեկիչները փորձել են ճողոպրել դեպքի վայրից, սակայն փախուտի ճանապարհների ուղղությամբ իշխանությունների կողմից ձեռնարկված ուժեղացված ռեժիմով վերահսկողության արդյունքում ահաբեկիչ կինը ստիպված է եղել հանձնվել, իսկ տղամարդուն հաջողվել է փախչել:
Նախկինում ևս Թուրքիայում գտնվող ԱՄՆ-ի հյուպատոսարանի անվտանգության աշխատակիցները մի քանի անգամ ահաբեկիչների կողմից հարձակման ենթակվել են: Հաշվի առնելով նման հարձակումների վտանգը հյուպատոսարանի անվտանգության աշխատակիցների հենակետերը կառուցվել են երկաթբետոնե կոնստրուկցիաներով և զրահապատ ապակիներով: Հյուպատոսարանի աշխատակիցների շենքը շրջապատված է ամուր պարսպով, այդ պատճառով էլ ահաբեկիչները շենքը գրոհելու փորձեր չեն անում և սահմանափակվում են միայն անվտանգության աշխատակիցների վրա հարձակումներ իրականացնելով:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk