ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. « ԽԺԴԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՐԾՈՒՄ ԵՄ ՉԵՆ ԼԻՆԻ»
Արխիվ 12-16ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ
ՄԱՍԻՆ. «ԽԺԴԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՐԾՈՒՄ ԵՄ ՉԵՆ ԼԻՆԻ»
Սահմանադրական բարեփոխումների նոր տարբերակը սրերով է ընդունվել ընդդիմության կողմից, որոնք վստահ են` սահմանադրական բարեփոխումների միջոցով իշխանության վերարտադրությանն են նպաստում: ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում համաձայն չէ ընդդիմության այդ գնահատականների հետ, քանի որ քաղաքական փոքրամասնությանը տրվում են լայն հնարավորություններ: Օրինակ, ԱԺ նախագահի տեղակալներից մեկը կարող է լինել ընդդիմադիր քաղաքական ուժից:
Արդյոք ընդդիմությունը կկարողանա սահմանադրական բարեփոխումների միջոցով այս տարվա աշնանը Հայաստանում քաղաքական խժդժություններ առաջացնել: Ավելին` ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստվում է աշնանն ակտիվանալ եւ հանրության այն հատվածին, ով դեմ է սահմանադրական բարեփոխումներից, փողոց դուրս հանել: «Ես չեմ ասում, թե դեմ եղողներ չկան, բայց դեմ եղողների թիվը քիչ է: Խժդժություններ էլ, կարծում եմ, չեն լինի»,- կարծում է իշխող կուսակցության ներկայացուցիչը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk