ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
Արխիվ 12-16ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր կարծիքը հայտնեց սահմանադրական բարեփոխումների նախագծի մասին: Ըստ նրա` կառավարման գործող համակարգի`կիսանախագահականի թերությունն այն է, որ կառավարման այս համակարգում նախագահի թեկնածուն ներկայացնում է իր նախընտրական ծրագիրը, ստանում ժողովրդից մանդատ, ապա փորձում նախընտրական ծրագիրը կյանքի կոչել: Նախագահից հետո պատգամավորների թեկնածուներն են մասնակցում խորհրդարանական ընտրություններին, այնուհետ փորձում իրենց լիազորությունների շրջանակներում իրագործել իրենց նախընտրական ծրագրերը: «Գլխավոր խնդիրն այն է, որ առաջնային մանդատ ունեցող անձինք` նախագահն ու խորհրդարանական մեծամասնությունը, կարող է չդավանեն քաղաքական նույն կոնցեպցիան, ունենան քաղաքական տարբեր մոտեցումներ երկրի համար կարեւոր հարցերում: Այս պարագայում կոնֆլիկտներն անխուսափելի են: Այս թերությունը, սակայն, միշտ շրջանցել է մեր երկիրը, քանի որ թե նախագահը, թե խորհրդարանական մեծամասնությունը նույն թիմից են»,- կարծում է Գագիկ Մինասյանը:
Կառավարման խորհրդարանական համակարգի թերությունը, ըստ բանախոսի, եւս ունի թերություն` պակաս կայուն մակարդակն է: Խորհրդարանն արագ կարող է կորցնել իր մեծամասնությունը, կառավարությունն է արագ փոխվում եւ չի հասցնում կյանքի կոչել իր ծրագիրը:
Սահմանադրական բարեփոխումների նոր նախագիծը, սակայն, պատգամավորի կարծիքով, վերացնում է խորհրդարանական համակարգի այս հիմնական թերությունը: Խորհրդարանում ստեղծվում է կայուն մեծամասնություն:
ՀՀԿ պատգամավորը, սակայն, պատրաստվում է առաջարկ ներկայացնել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին: «Երբ կայուն մեծամասնությունը վարչապետի անվստահության հարցն է բարձրաձայնում, վարչապետի նոր թեկնածու է առաջ քաշվում, բայց երկրորդ անգամ չի շեշտվում մեծամասնության կայունությունը: Մինչդեռ կայուն մեծամասնությունը պետք է ունենան խորհրդարանական մեծամասնությունները»,- եզրափակեց ՀՀԿ պատգամավորը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk