Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան

«ՔԱՂՑԸ ՀԱԳԵՑՆԵԼՈՒ ՄԻԱԿ ՄԻՋՈՑՆ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՆ Է»

Արխիվ 12-16

«ՔԱՂՑԸ ՀԱԳԵՑՆԵԼՈՒ ՄԻԱԿ ՄԻՋՈՑՆ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՆ Է»


Վերջերս Իտալիայի Քեթի քաղաքում կայացած վոկալի ամենամյա միջազգային մրցույթից հայ դասական երգչուհի-երգահան ԼԻԼԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ Հայաստան է վերադարձել ոսկե մեդալներով եւ գավաթով, որոնք նրան շնորհվել է տարբեր անվանակարգերում` կատարողական վոկալի եւ հեղինակային ժանրում լավագույն ելույթի համար: Մրցույթին Լ. Համբարձումյանին ներկայացրել է Կատարողական արվեստի միջազգային ասոցիացիայի նախագահ Արման Ղուկասյանը. «Մինչ այս մրցույթին մասնակցելը, խուսափում էի որեւէ մրցույթի մասնակցել, մտածելով, որ արդարություն չկա, այժմ կարծիքս փոխվել է`արդարություն կա, լավ ձայնը գնահատվում է»,- «Իրավունքի» հետ զրույցում անկեղծացավ երգչուհին եւ խոստովանեց, որ Իտալիայում կատարվել է իր նվիրական երազանքերից մեկը`ելույթ ունենալ Պանթեոնում. «Այստեղ կատարեցի  Սուրբ Պատարագից հատվածներ, որը հուզել էր  օտար հանդիսատեսին: Մեր հոգեւոր երաժշտությունն ապշեցրել էր նրանց, մարդիկ մոտենում էին  ու հարցնում, թե  ինչ երգ կատարեցի: Հպարտ եմ, որ կարողացա հայ հոգեւոր երաժշտությունը հնչեցնել այնպիսի վայրում, ինչպիսին Հռոմի Պանթեոնն է»,-ընդգծեց Լ. Համբարձումանը:

Երաժշտական ուղղու, առաջիկա ծրագրերի եւ հայ երգարվեստում առկա խնդիրների շուրջ «Իրավունքը» զրուցեց Լիլիթ Համբարձումյանի հետ:

«ՀՈԳԵՎՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՄԲ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՄ ՀՈՒԶԵԼ ԻՄ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ»

- Երբեք չեմ երազել դառնալ երգչուհի, ընտրել էի իրավաբանի մասնագիտություն , բայց դրանից առաջ էլ ավարտել էի երաժշտական դպրոց: Բուհում  սովորելուն զուգահեռ երգում էի եկեղեցու երգչախմբում, չմտածելով մեծ բեմերի մասին: Կյանքում առաջնորդվում եմ հետեւյալ կարգախոսով` հավատալ Աստծուն, նայել առաջ`չմոռանալով անցյալը, երեւի Աստված ուզեց, որ ելույթ ունենամ մեծ բեմերում: Ամեն ինչ տեղի ունեցավ պատահական, մասնակցեցի մի համերգի, որին ներկա էր կոնսերվատորիայի դասախոսներից մեկը, ով համերգի ավարտին ասաց, որ կցանկանար մեկ անգամ էլ ինձ լսել: Երգեցի, հավանեցին եւ սկսեցի լրջորեն զբաղվել երգարվեստով: Երգում եմ տարբեր ժանրերում, սակայն ինձ ավելի լավ եմ զգում հոգեւոր ժանրում: Հեգեւոր երաժշտությամբ կարողանում եմ հուզել իմ հանդիսատեսին, այս ժանրն իմն է, իմ ներաշխարհն է: Դրանով կարողանում եմ արտահայտել զգացմունքներս: Երջանիկ եմ, որ նման ժառանգության կրողն եմ, որի համար երախտապարտ եմ այդ ժառանգությունը մեզ ավանդողներին`Նարեկացուն եւ մնացած մեր մեծերին: Կան ժանրեր էլ, որոնք ստիպված եմ կատարում, զուտ սոցիալական խնդիրներ լուծելու համար: Հիմնականում կատարում եմ իմ հեղինակային երգերը:

«ԲԱՐՁՐԱՃԱՇԱԿ ՀԱՆԴԻՍԱՏԵՍ ՄԻՇՏ ԷԼ ԿԱ»

- Տարբեր ժանրերում երգելիս, ունենում տարբեր հանդիսատես, որոնք ունեն բարձր ճաշակ, նրանք ընտրված մարդիկ են: Բարձրաճաշակ հանդիսատես միշտ էլ կա, կարծում եմ յուրաքանչյուր մարդու  մեջ էլ կա  բարձր արվեստին հասնելու ձգտում: Պետք է ասեմ, որ արտիստից էլ է շատ բան կախված, եթե նա լավ մատուցի երգը, ապա լսողներ միշտ էլ կլինեն: Այն օրվանից, երբ ռեստորանային երաժշտությունը մտավ եթեր, հենց  այդ օրվանից խախտվեցին արժեքային համակարգերը: Եթե երախային մատուցվի արժեքավոր երաժշտություն, ապա հետագայում էլ նա կշարունակի լսել նույն երաժշտությունը, որովհետեւ նրա ականջն արդեն սովորել է մաքուրին ու բարձրին: Մատաղ սերնդի մեջ այսօր կա այդ գիտակցությունը, պարզապես նրան պետք են լավ ուղղորդողներ եւ ուսուցիչներ:

«ՀԱԳԵՎՈՐ ՄԱՐԴՈՒ ՏԵՍԱԿԸ ԳՆԱԼՈՎ ՊԱԿԱՍՈՒՄ Է»

-Հեգեւոր ժանրից խոսելը մի քիչ ցավոտ է, քանի որ այստեղ ամեն ինչ չէ, որ հարթ է, բայց լավատես եմ եւ գիտեմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Կարծում եմ մեր ժողովուրդն այնքան խելացի է, որ մի օր իր մեջ կարթնացնի արժանապատվության զգացումը`իր արմատների եւ հոգեւոր արժեքների նկատմամբ: Այն փոքր ու մանր երեւույթները որոնք մեր երկիր են ներմուծվել դրսից եւ ունեն հատուկ նպատակ`ոչնչացնել ազգայինը, երկար չեն գոյատեւելու, քանի որ արդեն  հայտնվել ենք քաղցի մեջ, որը հագեցնելու միակ միջոցը արմատներին վերադառնալն է: Այսօր նման վիճակում ենք հայտնվել բազմաթիվ թերացումների պատճառով, առաջինը եւ խոցելին այն է, որ մարդիկ հեռացել են  հոգեւորից, հոգեւոր մարդու տեսակը գնալով պակասում է:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված