Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում

ՎՐԱՑԻ ԲԺԻՇԿՆԵՐԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆԵԼ ՀԱՅ ԿՈԼԵԳԱՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

ՎՐԱՑԻ ԲԺԻՇԿՆԵՐԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆԵԼ ՀԱՅ ԿՈԼԵԳԱՆԵՐԻՆ

 

Օրեր առաջ «Իրավունքն» անդրադարձել էր, որ Արմավիրի մարզի Արտամեդ համայնքի 2 բնակիչ սիբիրյան խոց կասկածելի ախտորոշմամբ դիմել էին Արմավիրի բժշկական կենտրոն, որտեղից հոսպիտալացվել էին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել էր սիբիրյան խոց ախտորոշումը: Ընդորում, իրականացված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել էր, որ հիվանդները հուլիսի 24-ին գտնվել են Վրաստանի Նինոծմինդա տարածաշրջանում, որտեղ գնել են միս: Մսեղիքի մշակման, արդյունքում մեկ շաբաթվա ընթացքում, հիվանդների ձեռքերի վրա նկատվել են վերքեր, որի կապակցությամբ դիմել են բժշկական օգնության: Այս հարցում ՀՀ առողջապահության նախարարությունը համակարգված համագործակցել է վրացի գործընկերների հետ եւ ձեռնարկված միջոցառումների արդյունքում ճշտվել են մսեղիքի հետ առնչություն ունեցած բոլոր անձինք, նրանց նկատմամբ կազմակերպվել են բժշկական հսկողություն, տնային օջախում կազմակերպվել ախտահանում: Վրացական կողմին հաջողվել է հայտնաբերել վերոնշյալ վարակի աղբյուրը` վարակված մսեղիքը, ինչը ոչնցացվել է: Եվ օպերատիվ  տեղեկատվություն տրամադրելու, վարակի օջախը տեղայնացնելու,  ինչպես նաեւ լիարժեք եւ սերտ համագործակցելու համար վրացական կողմը շնորհակալություն է հայտնել Հայաստանի առողջապահության նախարարությանը:  Իսկ ՀՀ առողջապահության նախարարությունից վստահեցնում են. «Համատեղ աշխատանքի արդյունքում կանխվել է բնակչության շրջանում սիբիրյան խոց հիվանդության տարածումն ու բռնկումը: Փոխգործակցությունը նպաստում է երկու երկրի սանիտարահամաճարակաբանական անվտանգության ապահովմանը»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ