ԱՐՄԱՆ ՀՈՎՀԻԿՅԱՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ
Արխիվ 12-16ԱՐՄԱՆ ՀՈՎՀԻԿՅԱՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ
Բուլղարիայի Սամակով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության 2-րդ օրը հաղթական եղավ 75 կգ քաշային Արման Հովհիկյանի համար: Հայ բռնցքամարտիկը դժվարին պայքարում հաղթելով հույն Ծաղրակոս Պուլիկոսին դուրս եկավ հաջորդ փուլ: Ցավոք, մեր մյուս բռնցքամարտիկը՝ 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, չկարողացավ հաղթել Ֆրանսիան ներկայացնող բռնցքամարտիկին և դուրս մնաց հետագա պայքարից: Վաղը իրենց մեկնարկային մենամարտերը կանցկացնեն 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը և 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը: Հովհաննիսյանի մրցակից կլինի բուլղարացի Տինկո Բանաբակովը, իսկ Արությունովը կմենամարտի Մոնտենեգրոն ներկայացնող Բասկո Դրասկովիչի հետ: Տեղեկատվությունը՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk