Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան Ռուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարել

Հ.ՏԻԳՐԱՆՅԱՆ. «ՄԱՐԴԻԿ ՍԿՍԵԼ ԵՆ ԿԱՐԵՎՈՐԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ»

Արխիվ 12-16

Հ.ՏԻԳՐԱՆՅԱՆ. «ՄԱՐԴԻԿ  ՍԿՍԵԼ ԵՆ ԿԱՐԵՎՈՐԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ»

 

Եթե նախկինում աշխատողների խախտված իրավունքներով զբաղվում էր Աշխատանքի պետական տեսչությունը եւ հենց այս օղակից էին աշխատողներն ակնկալում խախտված իրավունքերի վերկանգնում, ապա այսօր աշխատանքային իրավունքների խախտման դեպքում մարդիկ դիմում են դատարան: Աշխատանքի իրավունքի մասնագետ ՀԵՐԻՔՆԱԶ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ խոսքով` չկան վիճակագրական հստակ տվյալներ այն մասին, թե այսօր նախկինի համեմատ նվազել, թե ավելացել է աշխատանքային իրավունքի խախտման դեպքերը.«Խնդիրն այն է, որ Աշխատանքի նախկին տեսչությունը կորցրել է օրենսդրությամբ ամրագրված իր կարգավիճակը: Այդ պատճառով էլ, եթե աշխատողը գործատուի հետ ունենում է աշխատանքային խնդիրներ, որպես միակ կարգավորող օղակի, դիմում է  դատարան: Միայն դատարանի վիճակագրությունը դիտարկելով կարելի է հասկանալ, թե աշխատանքի  իրավունքերի խախտումով քանի հոգի են դիմում դատարան եւ քանի հոգի են ակնկալում դատական պաշտպանվածություն: Պետք է ասեմ, որ շատացել են աշխատանքային իրավունքի պաշտպանության գործով հայցերը դատարան, մարդիկ սկսել են կարեւորել աշխատանքային իրավունքը: Պատճառն այն է, որ այժմ նախկինի համեմատ` մարդիկ ավելի իրազեկված են դարձել, բացի այդ, աշխատանքային որոշ ոլորտներ օրենսդրությամբ կարգավորված չեն, իսկ գործատուներն էլ հակված չեն ամեն ինչ կարգավորել օրենքով»,- «Իրավունքի» հետ զրույցում նշեց Հ. Տիգրանյանը: Ըստ նրա`պետական վերահսկող մարմնի բացակայությունը գործատուների մոտ թուլացրել է զգոնությունը, այդ պատճառով էլ մարդիկ աշխատանքային խախատված իրավունքերը վերկանգնում  են միայն դատարանի միջոցով:

Մասնագետի փոխանցմամբ`Հայաստանում աշխատանքային իրավունքի ամետարածված խախտումները սկսվում են հենց աշխատանքային հարաբերություններ ձեւակերպելիս. «Աշխատողներին գործատուն ընդունում է աշխատանքի բանավոր համաձայնության եւ պայմանավորվածության հիման վրա: Շատ դեպքերում աշխատողն համաձայնում է այս պայմաններում աշխատել, քանի որ աշխատանք գտնելու խնդիր ունի եւ համաձայնում է աշխատել  մտածելով , որ փորձ ու աշխատանքային ստաժ չունի: Այս ամենը նշանակում է , որ աշխատողն արդեն զիջեց որոշակի իրավունքեր` որոշակի աշխատանք ձեռք բերելու համար: Եթե անգամ ստորագրվում է աշխատանքային պայմանագիր, միշտ չէ, որ պայմանագրի պայմանները համապատասխանում են օրենսդրության պահանջներին»,-ընգծեց Հերիքնազ Տիգրանյանը:

Տարածված խախտումներից մեկն էլ  ծագում է աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում, երբ աշխատողը աշխատոմ է ոչ թե սահմանված 8 ժամ, այլ գերազանցում է սահմանված աշխատանքային ժամանակը, աշխատելով 10 ժամ: Խախատելով աշխատանքային իրավունքերը ներգրավվում է գիշերային աշխատանքի մեջ, հանգստային  եւ տոն օրերին աշխատում է, ինչի համար չի վարձատրվում: Այս ամենը մասնագետի խոսքով` աշխատանքային գործընթացում շարունական խախտումներն են, որոնց դեպքում աշխատողը պարզապես չի բարձրաձայնում լրացուցիչ վարձատրության մասին: Իսկ երբ դադարում են աշխատանքային հարաբերությունները եւ գործատուն աշխատողին ազատում է աշխատանքից, այդ ժամանակ վերջինս   հիշում է իր ե՛ւ չվճարված արձակուրդները  ե՛ւ  հանգստյան օրերին աշխատելը, քանի որ աշխատելու ընթացքում նա չի ցանկանում հարաբերությունները բարդացնել գործատուի հետ:

«Աշխատանքային իրավունքի տարածված խախտումներից է նաեւ գործատուի հետ ժամկետային պայմանագրեր կնքելը: Այստեղ հստակ չէ,  թե որ ոլորտում է ավելի շատ կամ քիչ խախտումները, բայց պետք է առանձնացնեմ ուսումնական հաստատաւթյուններին, որտեղ պայմանագիրը կնքում են ուսումնական տարվա սկզբից`մեկ տարվա համար, որպեսզի հենց տարին ավարտվի աշխատողին ասեն ցտեսություն`որպեսզի խնդիր չունենան նրան հաջորդ տարին նորից դասաժամ տալու համար: Եթե հիմքեր չկան ժամկետային պայմանգրեր կնքելու, գործատուն իրավունք չունի ժամկետային պայմանգրեր կնքելու: Մյուս խախտումները  հիմնականում կապված են հանգստի իրավունքի հետ: Հաճախ գործատուն  աշխատողին չի տրամադրում արձակուրդ , պատճառաբանելով,  որ վերջինս  չի դիմել եւ չի ցանկացել գնալ արձակուրդ:  Կամ գործատուն իրավաբանորեն արձակուրդը ձեւակերպում է, սակայն աշխատողը փաստացի գտնվում է աշխատանքի մեջ, այսինքն` նա ամենամյա արձակուրդը չի օգտագործում, որպես հանգստի հնարավորություն: Կա նաեւ հետեւյալ վատ պրակտիկան, որից օգտվում են գործատուները`տարեվերջին աշխատողին տալիս են միջին աշխատավարձ, որպես չօգտագործված արձակուրդի փոխհատուցում, ինչն օրենքն արգելում է: Չի կարելի չօգտագործված արձակուրդը փոխարինել դրամային փոխհատուցմամբ»,-ավելացրեց  Հերիքնազ Տիգրանյանը:

Աշխատանքային իրավունքերը որոշ դեպքում էլ խախատվում են աշխատանքից ազատվելու ժամանակ, քանի որ ճիշտ չի ձեւակերպվում աշխատանքից ազատումը, ժամանակին չի կատարվում  վերջնահաշվարկը, աշխատանքին գրքույկը չի լրացվում եւ չի  տրվում ժամանակին: Խախտում է նաեւ այն, որ  աշխատանքից ազատվելու պատճենը չի տրվում աշխատողին, իսկ քանի դեռ աշխատողն այդ պատճենը չունի, նա համարվում է աշխատող. «Աշխատանքից ազատվելու դեպքում էլ գործատուն բացատրություն չի պահանջում աշխատողի կատարած արարքի վերաբերյալ: Կամ որպես կարգապահական տույժ, գործատուն աշխատողին ազատում է, սակայն  կարգապահական տույժ կիրառելուց առաջ պետք է վերցնի բացատրություն, թե ինչու է աշխատողն այս կամ այն արարքը թույլ տվել: Միայն բացատրություն չպահանջելու հանգամաքը բավարար է, որպեսզի դատարանը անվավեր ճանաչի ազատման դիմումը»,-շեշտեց մասնագետը:

Հ. Տիգրանյանը նկատեց, որ Հայաստանում աշխատանք փնտրողներ մեջ ավելի խոցելիները որոշակի տարիքից հետո կանայք են կամ տղամարդիկ: Իսկ աշխատանքի իրականացման ընթացքում, ավելի շատ խախտվում են շինարարության, ծառայության եւ սպասարկման  ոլորտներում աշխատողների իրավունքերը, որոնց դեպքում գրեթե աշխատանքային պայմանագրեր չեն կնքվում. «Աշխատանքային օրենսդրության համաձայն, աշխատանքային խախտումները հիմնականում առաջացնում են վարչական տույժեր, այսինքն ոչ թե դատարանի կողմից, այլ պետական լիազոր մարմնի կողմից: Եթե պարզվի որ աշխատողների իրավունքերը խախատվել են գործատուի կողմից, ապա նրան սպառնում է վարչական տուգանք, որին զուգահեռ վերկանգնվում է աշխատողի իրավունքերը»,-եզրափակեց Հերիքնազ Տիգրանյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանումԷստի համեցեք․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԻնչի կհանգեցնի Հայաստանում քաղաքական ճգնաժամըԻրականությունից կտրվածներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խրիպունին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված