ՓՆՏՐՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱԶԳԻ ՀԵՐՈՍ ՌՈՒԲԵՆ ԴԱԴԱՅԱՆԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ
Արխիվ 12-16ՓՆՏՐՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱԶԳԻ ՀԵՐՈՍ ՌՈՒԲԵՆ ԴԱԴԱՅԱՆԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ
Պատերազմի եւ Հայաստանի Զինված ուժերի վետերանների հանրապետական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է, որ փնտրում է ՌՈՒԲԵՆ ԴԱԴԱՅԱՆԻ հարազատներին:
Ռ. Դադայանի մասին միայն հայտնի է, որ ծնվել է 1913 թվականին, կռվել է առաջին հարվածային բանակի ստորաբաժանումներից մեկում: Զոհվել է 1942 թվականի մարտին` Ստառայա Ռուսա քաղաքի մոտակայքում: Հուղարկավորված է Նովգորոդ մարզի Պարֆինո զինվորական գերեզմանոցում:
Պատերազմի եւ Հայաստանի Զինված ուժերի վետերանների հանրապետական կոմիտեն խնդրում է հայազգի հերոսի մասին որեւէ տեղեկություն ունենալու դեպքում զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով` 010. 52 53 90 կամ 055. 50 14 21:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk