Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան Ռուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարել

Էքստրասենսի սպանության մեջ կասկածվող երիտասարդը մի քանի անգամ հաղորդել է իր նկատմամբ հնչող սպառնալիք

Արխիվ 12-16

Էքստրասենսի սպանության մեջ կասկածվող երիտասարդը մի քանի անգամ հաղորդել է իր նկատմամբ հնչող սպառնալիքների, վտանգների մասին

Ինչպես գրում է armversion.am էլկայքը. Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության քրեական գործի շրջանակում ձերբակալված «Յանուս» արտիստական թատրոնի տնօրեն, ռեժիսոր Մխիթար Մոս-Մուշեղյանը վերջին օրերի ընթացքում ԶԼՄ-ներին հայտնել է իր նկատմամբ հնչող սպառնալիքների և ահաբեկումների մասին: Հուլիսի վերջին 7 տարի առաջ հիմնադրված «Յանուս» արտիստական թատրոնի տնօրենը հայաստանյան ԶԼՄ-ներից մի քանիսին հայտնել է, թե կոտրել են իր անձնական և թատրոնի ֆեյսբուքյան էջերը, ապա՝ թատրոնի ֆեյսբուքյան էջում տեղեկություն հրապարակել, թե Մխիթար Մոս-Մուշեղյանն իրեն վատ է զգացել, տեղափոխվել է հիվանդանոց, սրտի կաթված ստացել և մահացել: Ի դեպ, հրապարակման մեջ անդրադարձ կա նաև էքստրասենսին, ամենայն հավանականությամբ՝ հենց Անի Մաջնունյանին:

Նա նշել է. «Առավոտյան էքստրասենս ընկերներիցս մեկն ինձ զանգահարեց ու հարցրեց՝ որտե՞ղ եմ, ինչպե՞ս եմ, այսօր մտե՞լ եմ Ֆեյսբուք: Ասացի՝ նոր եմ արթնացել, դեռ չեմ հասցրել»: Հուլիսի վերջին իր անդրադարձներում թատրոնի ղեկավարը նշել է, թե պատկերացնում չունի` ո՞ւմ ձեռքի գործը կարող է լինել իր ֆեյսբուքյան էջերի նկատմամբ նման ոտնձգությունը:

Մի քանի օր անց` օգոստոսի 6-ին, հայտնվում է մեկ այլ տեղեկություն այն մասին, որ «Յանուս» արտիստական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Մխիթար Մոս-Մուշեղյանի վրա օրերս հարձակում է եղել շենքի մուտքում:

«Երեկ չէ առաջին օրը լուսադեմին  տուն ենք վերադառնում իմ դերասանուհիներից մեկի հետ, իրար հետ հյուր էինք գնացել մեր ընկերներից մեկին, մեկ էլ մուտքում երկու հոգի մոտեցան, մոտ 35 տարեկան, մեկը՝ բարձրահասակ, մյուսը՝ կոլոտ: Միանգամից՝ ոչ բարև, ոչ բան, մեկ էլ նրանցից մեկն ասաց՝ բայց դու շատ անհասկացողն ես, հա՜, ասեցի՝ ինձ հետ ե՞ք, ասաց՝ հա, հենց քո հետ եմ: Ասացի՝ եթե ասելիք ունեք, ասեք կոնկրետ: Մեկ էլ սա, թե` կարո՞ղ ա երեխեդ քեզ բացատրի՝ հասկանաս, կամ Լիլիթը քեզ բացատրի: Իմիջիայլոց, Լիլիթն ընկերուհիս է, որի մասին շատ քիչ մարդ գիտի»,- պատմել է թատրոնի տնօրենը:

Մխիթար Մոս-Մուշեղյանը տեղեկացրել էր նաև, որ պատրաստվում է դիմել իրավապահ մարմիններին, քանի որ ամեն ինչ գնալով ավելի վտանգավոր է դառնում: Այս տեղեկությունների ֆոնին հայտնվում է մեկ այլ տեղեկատվություն, թե էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվում է Մխիթար Մոս-Մուշեղյանը: ԶԼՄ-ների հրապարակումները սպանության դրդապատճառների վերաբերյալ տարբեր են` գողություն, Անի Մաջնունյանի հետ ինտիմ լուսանկարների փնտրտուք, և այլն: Նախաքննությունը մանրամասներ այս պահին չի հաղորդում ո՛չ սպանության, ո՛չ էլ Մխիթար Սոս-Մուշեղյանի անվան շուրջ պտտվող տեղեկությունների վերաբերյալ:

aravot.am-ի տեղեկացմամբ էլ վերոնշյալ երիտասարդը արդեն դիմել է ոստիկանություն, որովհետեւ ամեն ինչ գնալով ավելի վտանգավոր է դարձել: Եթե էջ կոտրելուն առանձնապես լուրջ ուշադրություն չի դարձրել, ապա ուղիղ սպառնալիքը չէր կարող աչքաթող անել: Մխիթար Մոս-Մուշեղյանն ասել. «Երեւի սա մի խաղ է, որ մի մոլագար թել է գտել ու որոշել է խաղալ, ես էլ հո էդ մոլագարի երեսից Լուսին չե՞մ թռչելու»:


Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանումԷստի համեցեք․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԻնչի կհանգեցնի Հայաստանում քաղաքական ճգնաժամըԻրականությունից կտրվածներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խրիպունին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված