Կիևն արդեն երրորդ օրն է, անդադար այրվում է (Տեսանյութ) Ինչ պետք է, իշխանությունը չի անում, մեր հայորդիները մնացել են միայնակ․ Լարիսա Ալավերդյան Մտորումներ Վալենտին Օսկոցկու եւ հայկական Ղարաբաղի կրկնվող ողբերգության մասին Միջազգային խոշոր բանկերում ունեցած պարտքի դիմաց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրավադրված են մինչ օրս․ Պետրոսյան Փնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը համ ֆեյք դեկանի հետքերով Ժամանակն է «Վեոլիային» ջրի երես դուրս բերել ՍԱՐՍԱՓ. Երևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվել Հայաստանն իմ հասունանալու երջանիկ շրջանն էր. Լյուբով Կազարնովսկայա Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ին Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի

ՏԵ՛Ր ԿԱՆԳՆԵՔ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅ ՈՐԲԱՆՈՑԻՆ

Արխիվ 12-16

ՏԵ՛Ր ԿԱՆԳՆԵՔ  ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅ ՈՐԲԱՆՈՑԻՆ

 

«Քամփ Արմենը» կառուցվել է 1915 թ. Ցեղասպանությունից հետո: Որբանոցի շենքի կառուցման ժամանակ աշխատել են իրենք՝ որբ երեխաները: Ճամբարը օգնել է հայերին պահպանել իրենց ինքնությունը, մշակույթը և լեզուն, որովհետև այդ ժամանակ հայ երեխաների համար չկար որևէ հասանելի դպրոց: Մոտ երկու ամիս առաջ հայտնի դարձավ, որ    թուրքական իշխանությունները պատրաստվում են քանդել   հայկական որբանոցը: Բողոքի  մեծ ալիք բարձրացավ, որը ղեկավարում է «Նոր զարթոնք» կազմակերպությունը:

Բողոքավորները սկսեցին հերթապահել որբանոցում: Այսօր լրագրողների հետ զրույցում  «Նոր զարթոնք»  ՀԿ-ի անդամ Սայաթ Թեքիրը եւ Անուշ Քազան Ասատուրյանը լրագրողների հետ զրույցում  ներկայացրին  որբանոցի պատմությունը:  Բանն այն է, որ ազգային փոքրամասնությունների հիմնադրամները  ինչպես Օսմանյան կայսրության այնպես էլ  Հանրապետական Թուրքիայի հռչակումից հետո   ունեցել են  գույք ձեռք  բերելու իրավունք: 1974 թ-ին  կատարված փոփոխություններով այս հիմնադրամները զրկվում են  գույք ձեռք բերելու իրավունքից: 1936-1974 թթ-ին ձեռքբերված  գույքը պետք  է ետ վերադարձվեր նախկին տերերին, իսկ եթե տեր չկար` պետությանը: 1962 թ-ին նախատեսված գումարը վճարելով «Քամփ Արմենը» եւս անվճար վերադարձվեց  նախկին տիրոջը:

2011 թ-ին   Թուրքիայում  օրենք ընդունվեց 1936 թ-ին բռնագրված եկեղեցապատկան  գույքը փոքրամասնություններին վերադարձնելու  մասին:  Սակայն «Քամփ Արմենը» ներառված չէ վերադարձվող գույքի ցանկում:

Պետությունը  որբանոցը  վաճառել է մի մասնավոր մարդու, ով էլ իր հերթին յոթ  մարդու է  վաճառել տարածքը:  Բանախոսների խսքով` հիմա պահանջում են  բողոքավորներից վճարել գումարը եւ  ետ ստանալ  որբանոցը, բայց քառասուն տարով:

«Նոր զարթոնք» ՀԿ-ի անդամ Սայաթ Թեքիրը մտավախություն ունի, որ  եթե հայ որբանոցը  չպահպանվի եւ քանդվի, ապա  Թուրքիայում գործոց Մխիթարյան վարժարանը եւս կարժանանա այդ ճակատագրին: Հիմա այդ վարժարանում  մոտ քառասուն ուսանող է  սովորում:   Որբանոցի համար պայքարողները  օրը մոտ քսան հոգի հերթափոխում են «Քամփ Արմեն»-ի տարածքը, իսկ շաբաթ  եւ կիրակի օրերը  բողոքավորների թիվը հասնում է  հազարի:

ՀԿ-ի  ներկայացուցիչները, սակայն, չեն համաձայնում, քանի որ տարածքը պատկանում է հայերին:  «Կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր օժանդակում են մեր պայքարին հանուն մեր համատեղ անցյալի եւ ապագայի, տեր կանգնել հայ որբերի` մեզ վստահված «Քամփ Արմենը»,- հայտարարեցին բանախոսները:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Կիևն արդեն երրորդ օրն է, անդադար այրվում է (Տեսանյութ)Ինչ պետք է, իշխանությունը չի անում, մեր հայորդիները մնացել են միայնակ․ Լարիսա ԱլավերդյանՄտորումներ Վալենտին Օսկոցկու եւ հայկական Ղարաբաղի կրկնվող ողբերգության մասինՄիջազգային խոշոր բանկերում ունեցած պարտքի դիմաց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրավադրված են մինչ օրս․ ՊետրոսյանՓնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը համ ֆեյք դեկանի հետքերովԺամանակն է «Վեոլիային» ջրի երես դուրս բերելՍԱՐՍԱՓ. Երևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվելՀայաստանն իմ հասունանալու երջանիկ շրջանն էր. Լյուբով ԿազարնովսկայաԿրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համարԿրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկի բակում. ուսուցիչ է մահացել«Չաղ Ռուստամի» և Աշոտ Կուրեղյանի գործով դատական նիստը կանցկացվի դռնփակ ռեժիմովՂազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրաՌուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքինՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ինՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազիՎլադիմիր Գասպարյանի որդին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ ՊՆ-իՎեհափառի եղբոր ու եղբորորդու գործը քննող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՀունգարիայի խորհրդարանը զրկել է վարչապետին անձեռնմխելիությունից. նա մեղադրվում է հեռախոս գողանալու մեջԳերիների վերադարձը չի կարող դիտարկվել երկրորդական հումանիտար հարց, դա առաջնահերթ խնդիր է. Մետաքսե ՀակոբյանԴուք անառակ եք, անբարո, անսիրտ, անպատիվ ծախու կենդանիներ․ Կարին Տոնոյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված