ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԱՆԻ ՄԱՋՆՈՒՆՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՍԿԱԾՎՈՂ ԱՆՁԸ
Արխիվ 12-16ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԱՆԻ ՄԱՋՆՈՒՆՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ԿԱՍԿԱԾՎՈՂ ԱՆՁԸ
«Իրավունք»-ին հասած տեղեկության համաձայն հիրոմանտ-նարեկաբույժ Անի Մաջնունյանի սպանության մեջ կասկածվող մեկ անձի այս պահին արդեն ձերբակալել են: Լուրի իսկությունը ճշտելու համար «Իրավունք»-ը դիմեց Քննչական կոմիտեի լրատվական ծառայություն, որտեղից թեև հաստատեցին մեզ հասած տեղեկությունը, սակայն ձերբակալվածի անունը պաշտոնապես հրաժարվեցին ասել, հորդորելով սպասել մինչև Քննչական կոմիտեի կողմից աղմկահարույց այդ սպանության մասին պաշտոնական տեղեկատվության հրապարակմանը:
Համացանցում տարածված լուրերի համաձայն ձերբակալվածը Մուշեղ անունով 20-ամյա երիտասարդ է, ով վերջերս է վերադարձել արտերկրից: Նա եղել է Անիի հաճախորդը, բացի այդ նրանք շփվել են նաև առօրյայում:
Հիշեցնենք, որ «Վեցերորդ զգայարան» հաղորդաշարի մասնակից հիրոմանտ, 53-ամյա Անի Մաջնունյանը սպանվել է 2015թ. օգոստոսի 5-ին, իր տանը՝ Երևանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում: Դիակի վրա հայտնաբերվել են բազմաթիվ վնասվածքներ:
Նշենք նաև, որ դեպքի առիթով Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն՝ զուգորդված ավազակությամբ)։
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk