ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ –ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ. ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԶԸ` ԷԹՆՈ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԴԻՄԱԳԻԾ(տեսանյութ)
Արխիվ 12-16
ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ –ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ. ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԶԸ` ԷԹՆՈ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԴԻՄԱԳԻԾ(տեսանյութ)

«Հայկական Շրջանակ» նախաձեռնությունը ներկայացնում է եռօրյա մշակութային ձեռնարկ:
Օգոստոսի 12-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում, տեղի կունենա հայկական տարազի էթնո մշակութային դիմագիծը ներկայացնող լուսանկարչական աշխատանքների մրցույթ-ցուցահանդեսի բացումը: Մրցույթի բացման արարողության ընթացքում կհնչի ազգագրական և ժողովրդական երաժշտություն, կներկայացվի պարային բեմադրություն:
Օգոստոսի 13-ին ժամը`14:00-ին, կմեկնարկի «Հայկական տարազը և էթնո մշակույթը մեր օրերում» գիտական ֆորումը:
Օգոստոսի 14-ին, ժամը`15:00-ին կամփոփվի լուսանկարչական մրցույթի արդյունքները ու կհանձնվեն մրցանակներ:
Եռօրյա ձեռնարկի բոլոր հանդիպումները տեղի կունենան Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում, հասցե` Աբովյան 64:
Տեղեկատվությունը՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի մամլո ծառայության:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk