Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ՉԱԿԵՐՏԱՎՈՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՉԱԿԵՐՏԱՎՈՐ «ՈՉ»-Ը` ՉԱԿԵՐՏԱՎՈՐ ՀԵՏԵՎՈՐԴՆԵՐՈՎ

Արխիվ 12-16

ՉԱԿԵՐՏԱՎՈՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՉԱԿԵՐՏԱՎՈՐ «ՈՉ»-Ը`

ՉԱԿԵՐՏԱՎՈՐ ՀԵՏԵՎՈՐԴՆԵՐՈՎ

 

Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերը, բացի ՀՅԴ-ից, սահմանադրության նոր տարբերակի դեմ արշավ են սկսել եւ կոչ են անում  հանրությանը «ոչ» ասել  նոր տարբերակին:

«Իրավունքը» կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանից պարզեց` ընդդիմության այս պայքարը  ընդունելի՞ եւ հասկանալի՞ է նրա համար:

- Ընդդիմությունը Դուք չակերտներով եք ասում, թե առանց չակերտների:

- Կարող եմ  նաեւ չակերտներով ասել:

- Իմ պատասխանը  կախված է այն բանից, թե ընդդիմությունը չակերտների մեջ է, թե առանց չակերտների:

- Չակերտներով:

- Ուրեմն հարց չկա:

- Բայց մենք չակերտներից դուրս, կարելի է ասել, ընդդիմություն չունենք:

- Դե վերջ:

- Համենայնդեպս, ինչ-որ գործընթաց  է սկսում ընդդիմությունը սահմանադրական բարեփոխումների դեմ:

- Չակերտավոր գործընթաց: Դե հիմա ես հո գուշակ չեմ:

- Բայց այդ գործընթացն ունի հետեւորդներ թեկուզ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:

- Գիտեմ,  չակերտավոր (նկատի ունի չակերտավոր հետեւորդներ-խմբ.): Եկեք չակերտներից չխոսենք:

Հ.Գ. Ի դեպ, զրույցից հետո փորձագետն ասաց, որ  Հայաստանում չակերտներից դուրս ընդդիմություն գոյություն չունի:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ