ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ` ԱՄԵՐԻԿԱՅԻՑ
Արխիվ 12-16ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ` ԱՄԵՐԻԿԱՅԻՑ
Ախր, ինչպէ՞ս չգրեմ։ Ինչ երկիր է էս անտեր Ամերիկան...Քոյրս ասում է՝ Ամերիքըն Էքսպրեսին վճարելիք ունես։ Ստուգում եմ՝ պիտի չունենամ։ Զանգահարում եմ եւ հարցնում, թէ այդ ինչ պարտք է։ Ասում են՝ դուք անցած ամիս պիտի վճարէիք 56.28 չեք վճարել եւ ուշացման համար տուգանք, արդիւնքում մոտ 100։ Պատասխանում եմ՝ Ահա, ես նայում եմ իմ գրանցատետրը, ես 57 եմ ուղարկել յուլիսի 4-ին։ Ասում է՝ չենք ստացել։ Հիմա ես ձեզ կասեմ հաւաստահամարը՝ համառում եմ ես եւ մտնում իմ հաշուի համացանցային էջ։ Տեսնում եմ՝ փոխանցումս չի արուել։ Կարծես այդ օրը հոսանքի խնդիր կար։ Ասում եմ՝ կներեք, իսկապէս, իմ դրամագրային հաշուից գումար չի եկել։ Ի՞նչ կարող եմ անել։ Մի անհանգստացեք,-պատասխանում է,- ես կարող եմ հիմա չեղեալ անել ուշացման տուգանքը եւ ձեր հաշուից փոխանցում անել նախորդ գումարի չափով։ Ասում եմ՝ ես հենց հիմա արեցի փոխանցումը։ Նա՝ ես դա տեսնել չեմ կարող, բայց հաւատում եմ ձեզ։ Դուք տասնհինգ տարուց աւելի մեր հաճախորդն եք եղել եւ երբեք խախտում չեք արել. հիմա այլեւս պարտք չունեք. բարի օր եմ մաղթում ձեզ։ Իսկ ես յիշում եմ, թէ ամերիկացիները որքան են սիրում՝ Գադ բլեսս Ամերիկայ ասոյթը ու այդ մարդուն ասում եմ՝ Աստւոած օրհնի ձեզ։ Ըստ իմ կնքած պայմանագրերի, եթէ որեւէ տեղ ուշ վճարում ունենամ, ապա բոլոր տոկոսները փոխւում, համարեայ կրկնապատկւում են, այնինչ՝ այդ կանոններից վեր կայ մարդկութիւն եւ հաւատ մարդու նկատմամբ...Իրենց համար ես Հայրիկեան չեմ, այլ պարզ հաճախորդ, հաճախորդ ՄԱՐԴ...
Պարույր Հայրիկյանի ֆեյսբուքյան էջից.
https://www.facebook.com/paruyr.hayrikyan.1?fref=nf
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk