ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան Ռուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը

ԷՔՍՏՐԱՍԵՆՍԸ` ԱՆԻ ՄԱՋՆՈՒՆՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. «ԵՍ ՆՐԱՆ ՈՐՈՇ ԲԱՆԵՐ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ ԷԻ»

Արխիվ 12-16

ԷՔՍՏՐԱՍԵՆՍԸ` ԱՆԻ ՄԱՋՆՈՒՆՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ

ՄԱՍԻՆ. «ԵՍ ՆՐԱՆ ՈՐՈՇ ԲԱՆԵՐ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ ԷԻ»

 


Րոպեներ առաջ «Իրավունքին» հաջողվեց կապ հաստատել  էքստրասենս Կարեն Ափոյանի` այսօր իր բնակարանում սպանված «Վեցերորդ զգայարան» հաղորդաշարի  էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի գործընկերոջ հետ եւ մեկնաբանություն վերցնել տիկին Մաջնունյանի սպանության  մասին:


Հիշեցնենք` օգոստոսի 5-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Մազմանյան 5 շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա: Պարզվել է, որ սպանվածը «Վեցերորդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս Անի Մաջնունյանն է:

Կարեն Ափոյանը դժվարացավ մեկնաբանել տեղի ունեցածը, բայց ասաց, որ Անի Մաջնունյանին հանդիպել  է չորս ամիս առաջ: «Ես նրան զգուշացրել էի որոշ բաներ»:


-Որոշ բաներ ասելով` ի՞նչ նկատի ունեք: Միգուցե մահվան փա՞ստը:


-Ես ասել էի, որ նա առողջականի հետ կապված լուրջ խնդիրներ ունի: Երեւում էր, որ կյանքի գիծը կարճ էր: Նրան  այդ մասին ակնարկեցի ու, այսպես ասած, խոսքս հեռվից սկսեցի:  Ասացի` զգո՛ւյշ եղիր, ուշադի՛ր եղիր, քեզ հետեւի:


- Այսինքն` մահվան փաստ  ինչ-որ տեղ այդքան էլ անսպասելի չէր Ձեզ  համար:


- Ցավոք սրտի, ինչ-որ տեղ` այո:  Սա ուղղակի դաժանություն է:


- Արդյոք սա կարող ենք համարել  բնակարանային  հերթական  գողությունը:


- Այո: Դա իր մասնագիտական աշխատանքի հետ կապ չունի: Մտածել են` միայնակ կին է, հարազատ չուներ, անպաշտպան է:  Նրա տունն էլ տարբեր մարդիկ էին  մտնում:


- Կարո՞ղ ենք չբացառել, որ մարդասպանը նրա հաճախորդներից կարող է լինել:


- Անպայման: Սա ոստիկանության համար դժվար բացահայտվող գործ չէ:


- Տիկին Մաջնունյանը միայնա՞կ  էր ապրում:


- Այո: Նա ամուսին, երեխա չուներ:


- Արդեն  տեսակետ է  հնչում, որ եթե էքստրասենսը եթե չի կարողանում իր հետ կատարվելիք դեպքերը գուշակել, ապա «Վեցերորդ զգայարան» հաղորդաշարը   դերասանություն է:


- Նախ դա գուշակություն չէ: Անին հիրոմանտիայով էր զբաղվում:  Դա գուշակություն չէ, այլ բացահայտում: Մի օրում կարող է  մարդու  ճակատագիրն ամբողջությամբ  փոխվել: Որոշ բաներ  կարող ես տեսնել, զգուշացնել, բայց  ֆանտաստիկ գուշակություններ անելը  ամեն մարդու տրված չէ: Ավելին` հաճախ շատ տեղեկատվություն չարի ուժի ազդեցությամբ է գալիս:  Ես ինձ գուշակ չեմ համարում:


- Հնչող տեսակետի իմաստն այն է, որ մի՞թե Անին չէր կանխազգում կամ կանխատեսել իր հետ տեղի ունենալիքը:


- Լավ ենթադրենք իմացել էր, ինչ կարող էր անել:


- Դե գուցե դիմեր  իրավապահներին:


-Դե իրավապահներն էլ կասեին` դու քեզ լավ պաշտպանի:


- Ինչպես արձագանքեց Անին, երբ ակնարկեցիք նրա առողջական խնդիրների մասին: Լուրջ ընդունե՞ց  Ձեր խոսքերը:


- Չէ, լուրջ չէր ընդունում: Եթե իրեն հուզեր իմ ասածը,  ես նրան ավելի կոնկրետ բաներ  կասեի:Անիի մոտ վերջին շրջանում ներքին վախեր էր նկատվում: Այդ ներքին վախերը բոլորի` մոտ քսան-երեսուն տոկոսի մոտ են նկատվում: Նա լավ շատ գիտեր, որ մենակ էր ապրում,  գումար էր աշխատում:  Այսինքն` այդ վախերն արդեն ստեղծվել  էին: Եթե այդ վախերը նա չունենար,  հաստատ իր հետ ոչինչ չէր պատահի:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումԵնթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանումԷստի համեցեք․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված