ԴԱԺԱՆԱԲԱՐ ՍՊԱՆՎԵԼ Է «6-ՐԴ ԶԳԱՅԱՐԱՆ» ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀԻՐՈՄԱՆՏ ԱՆԻ ՄԱՋՆՈՒՆՅԱՆԸ
Արխիվ 12-16ԴԱԺԱՆԱԲԱՐ ՍՊԱՆՎԵԼ Է «6-ՐԴ ԶԳԱՅԱՐԱՆ»
ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀԻՐՈՄԱՆՏ ԱՆԻ ՄԱՋՆՈՒՆՅԱՆԸ
Այսօր՝ օգոստոսի 5-ին, Երևան քաղաքի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի: Դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին տեղեկացրել է, որ այս պահին նշված շենք են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչները, բաժնի պետը:
ֆոտոլրագրողը հայտնել է նաև, որ սպանվածը «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս 53-ամյա Անի Մաջնունյանն է: Նրա դին հայտնաբերվել է ննջարանում բերանքսիվայր գետնին ընկած, իսկ դիակի վրա լցված են եղել բազմաթիվ իրեր, այդ թվում՝ հագուստներ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk