«ՆԱԻՐԻՏԻ» ՓՈԽՏՆՕՐԵՆԸ` ՇԱՆՏԱԺ ԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ. «ՁՎԻ ՄԵՋ ՄԱԶ ՄԱՆ ԳԱԼ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ»
Արխիվ 12-16«ՆԱԻՐԻՏԻ» ՓՈԽՏՆՕՐԵՆԸ` ՇԱՆՏԱԺ ԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ. «ՁՎԻ ՄԵՋ ՄԱԶ ՄԱՆ ԳԱԼ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, որ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակից, մամլո նախկին խոսնակ Անուշ Հարությունյանը հայտարարել է, որ հուլիսի 15-ից մեկ օր առաջ կանչել են իրենց եւ ասել` եթե նրանք չհրաժարվեն իրենց տույժ տուգանքներից, ուրեմն աշխատավարձ չեն ստանա: «Մենք իրավաբանների հետ կզրուցենք եւ ա կդիմենք իրավապահներին ոչ թե տույժ տուգանքները ստանալու, այլ շանտաժի փաստով»,-հայտարարեց գործարանի նախկին աշխատակիցը:
«Իրավունքը» պարզաբանում խնդրեց «Նաիրիտ»-ի փոխտնօրեն Պարգեւ Պետրոսյանից: «Մասնավոր կազմակերպության պարտքը փակում է պետությունը մինչեւ կազմակերպության կարգավիճակի ճշտումը: Պետությունը պարտավորված չէ նաեւ տոկոսները վճարել: Արդարությունը պահանջում է ասել, որ պետությունը չպետք է փակի այդ տոկոսները»,- պարզաբանեց փոխտօրենը:
Ինչ վերաբերում է դատարան դիմած «Նաիրիտ» գործարանի այն աշխատակիցներին, որոնք դատարանի վճռով կարող էին ստանալ նաեւ տույժ տուգանքները, սակայն, այնուամենայնիվ, ստորագրեցին միայն աշխատավարձ ստանալու պայմանագիրը, գործարանի փոխտնօրենի խոսքով` դատարան դիմածները շատ լավ հասկանում էին, որ «Նաիրիտը» ի վիճակի չէ ո՛չ աշխատավարձ, ո՛չ տույժ տուգանքներ վճարել: «Մարդիկ էլ կայացրին որոշում` սուբյեկտիվ որոշում: Նախընտրեցին ոչ թե սպասել, այլ ստանալ իրենց աշխատավարձը: Այնպես որ շանտաժի մասին խոսք լինել չի կարող: Ձվի մեջ մազ ման գալ է սա նշանակում, օֆիցիալ հայտարարում եմ Ձեզ: Ավելին` ինքս եղել եմ համակարգողի խմբի հետ խորհրդակցության եւ Անուշն է արել առաջարկություն: Ինքն անձամբ ասել է, որ կկարգավորի, որ գան համաձայնության (նկատի ունի ատորագրեն աշխատավարձ ստանալու պայմանագիրը-խմբ.)»,- եզրափակեց պրն Պետրոսյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk