««ՆԱԻՐԻՏ» ԳՈՐԾԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ՇԱՆՏԱԺ ԵՆ ԱՐԵԼ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16««ՆԱԻՐԻՏ» ԳՈՐԾԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ՇԱՆՏԱԺ ԵՆ ԱՐԵԼ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Նաիրիտ» գործարանի մամլո նախկին խոսնակ Անուշ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին շանտաժ են արել ստորագրել այնպիսի պայմանագիր, որով աշխատակիցները չեն կարող ստանալ նաեւ աշխատավարձը ուշացնելու համար նախատեսված տույժ տուգանքները: Մեզ ստիպեցին ստորագրել պայմանագրեր «Նաիրիտ» 2-ի հետ, ըստ որի` տույժ եւ տուգանք ստանալու իրավունքը զիջում ենք «Նաիրիտ 2-ին: Մենք իրավաբանների հետ կզրուցենք եւ այս հարցով կդիմենք իրավապահներին ոչ թե տույժ տուգանքները ստանալու, այլ շանտաժի փաստով»,- մանրամասնեց տիկին Հարությունյանը:
Թե ով է ստիպել գործարանի աշխատակիցներին այդ պայմանագրերը ստորագրել, նախկին մամլո խոսնակը հստակ անուններ չտվեց: Միայն ասաց. «Ով վճարել է մեզ աշխատավարձ: Անմիջական ստիպում չի եղել: Հուլիսի 15-ից մեկ օր առաջ մեզ կանչում են եւ ասում ` եթե դուք չհրաժարվեք ձեր տույժ տուգանքներից, ուրեմն ձեր աշխատավարձը չեք ստանա: Գնացեք, դիմեք դատարան»:
Ի դեպ, բանախոսը նաեւ տեղեկացրեց, որ մինչ հուլիսի 14-ը «Նաիրիտ» գործարանի որոշ աշխատակիցներ դիմել էին դատարան` տույժ տուգանքները եւս ստանալու, սակայն այդ նույն աշխատակիցները, ձեռքին ունենալով դատարանի վճիռը` հօգուտ իրենց, ստորագրում են տույժ տուգանքներից հրաժարվելու եւ միայն, այսպես ասած, մաքուր աշխատավարձը ստանալու պայմանագիր:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk